
15 տոննա ձմերուկ են գողացել. ՀՀ ոստիկանություն

Հուլիսի 28-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1983 թ. ծնված Քայարամ Ս.-ի կողմից շահագործվող, Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող 2 հա հողատարածքից 15 տոննա ձմերուկ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրվել 2001 թ. ծնված Ս. Բ.-ն և 1994 թ. ծնված Արթուր Բ.-ն: Վերջիններս խոստովանվել են, որ հուլիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, նշված հողատարածքից իրենց ընկեր ոմն Նարեկի հետ կատարել են ձմերուկի գողություն, իսկ գողոնը թաքցրել հարակից դաշտերի հորերում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: