Բաժիններ՝

Սպանություն խաչմերուկում

Հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի եւ հայտնել, որ Կարապետ Ուլնեցու եւ Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենով բազմաթիվ կրակոցներ է արձակել 1962 թ. ծնված Հովհաննես Մխիթարյանի եւ նրա կնոջ` 1971 թ. ծնված Լուսինե Մխիթարյանի վրա, որոնք ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Պարզվել է, որ սպանությունը կատարել է 1971 թ. ծնված Տիգրան Մանուկյանը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 9 մմ տրամաչափի 1 գնդակ եւ նույն տրամաչափի 1 պարկուճ:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 23.00-ին, Տիգրան Մանուկյանին նկատել են նշված շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում: Տիգրան Մանուկյանն իր հերթին նկատելով ոստիկանության ծառայողներին՝ իր մոտ պահվող ատրճանակից կրակել է քունքին` փորձելով ինքնասպան լինել: «Շտապօգնության» մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս