
Արտակարգ դեպք Վանաձորում. հոգեկան հիվանդ մայրը հոգեկան հիվանդ տղայի հետ հարվածել են օպերլիազորի գլխին, նրան տապալել գետնին. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ուսանողական 4-րդ շենքի 31 բնակարանում կրակոցներ են հնչել և նշված բնակարանից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն նշված հասցե են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նշված շենքի բնակիչ 31-ամյա Վլադիմիր Գրիգորյանը ձեռքերի դաստակները կտրած և ոտքի վնասվածքով և ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: