Բաժիններ՝

Ադրբեջանի սահմանն անցած ամուսինները գործը դատարանում է. ինչում են նրանք մեղադրվում

Ադրբեջանից հայրենադարձված ընտանիքի հոր ու մոր վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Լևոն Արազյանին, ով գործը վարույթ է ընդունել և նշանակել դատաքննության օր:

Եղիշե Գևորգյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2010թ. հունվարի 10-ին իր կնոջ` Ռուզաննա Մարդանյանի և երեք անչափահաս երեխաներ հետ իր կողմից օգտագործվող «Երազ» մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենայով ժամը 19:00-ի սահմաններում բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող` ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի տարածք և չկատարելով սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին, ավտոմեքենայի ընթացքը չի կանգնեցրել, շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Ռուզաննա Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2010թ. հունվարի 10-ին իր ամուսնու` Եղիշե Գևորգյանի և երեք անչափահաս երեխաների հետ Եղիշե Գևորգյանի` «Երազ» մակնիշի ավտոմեքենայով ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող` ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի տարածքով ապօրինի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Նրանց մեղադրանք է առաջադրվել պետական սահմանն ապօրինի հատելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մաս): Խափանման միջոց ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս