
Ծեծկռտուք և դանակահարություն Գավառ քաղաքի «Մալբորո» սուպերմարկետում. կա 4 վիրավոր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 31-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գավառ քաղաքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության փողոցում գտնվող «Մալբորո» սուպերմարկետում 4 հոգի վիճաբանել են իրար հետ, ինչից հետո 2 հոգի դանակահարված 2 հոգի էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից 2-ը օրեր առաջ են Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, իսկ վիճաբանության պատճառը եղել է այն երբ վիճաբանողներից 2-ը խանութում տեղադրված տերմինալով փորձել են լիցքավորում կատարել սակայն մյուս 2-ը փորձել են իրենք էլ լիցքավորում կատարել առանց հերթի, ինչը դարձել է լեզվակռվի, իսկ հետո էլ ծեծկռտուքի պատճառ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: