Արցախում բերքահավաքը միայն բարձր ցուցանիշներ է գրանցում
Հանրապետությունում, հուլիսի 31-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 45 հազար 75 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 43 հազ. 263 հա:
ԼՂՀ գյուղնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ համախառն բերքը կազմել է 115 հազ. 542 տոննա, իսկ միջին բերքատվությունը՝ հեկտարից 26.7 ցենտներ՝ նախորդ տարվա 10.1 ց/հա-ի փոխարեն: Ընդհանուր առմամբ՝ հնձվել է 23 հազ. 361 հա ցորեն, 17 հազ 891 հա գարի, ինչպես նաև 2010 հա հաճար:
Ցորենի համախառն բերքը կազմել է 64 հազ 901 տոննա։ Միջին բերքատվությունը մեկ հեկտարից՝ 27.8 ց/հա է, նախորդ տարվա 11.3 ց/հա-ի փոխարեն։ Հնձված՝ 46 հազ. 65 տ գարու միջին բերքատվությունը կազմել է 25.7 ց/հա, նախորդ տարվա՝ 8.4 ց/հա-ի համեմատ: Հաճարի համախառը բերքը 4575 տոննա է՝ 22.8 ց/հա-ից միջին բերքատվությամբ: