Բաժիններ՝

2 փոքրիկ սենյակ և միայն մահճակալներ. ի ծնե համր աղջնակները զրկված են գրեթե ամեն ինչից. news.am

Ի ծնե համր 6-ամյա Զինայի ու 4-ամյա Լիլիթի բուժման համար ծնողները ժամանակին վաճառել են իրենց բնակարանը եւ տեղափոխվել Իջեւանի ծայրամասում գտնվող 2 սենյականում տնակում ապրելու: Աղջնակների երկարատեւ բուժումը Երեւանում այդպես էլ արդյունք չի տվել, իսկ ընտանիքը հայտնվել է աղքատության մեջ:

7 հոգանոց ընտանիքը գոյատեւում է ընտանիքի հոր՝ ամսական 48 հազար դրամ աշխատավարձով. Իջեւանի կոմունալ ծառայությունում աշխատող Ազատ Ջուլհակյանը չի հասցնում բավարարել ընտանիքի նվազագույն պահանջները: Երեք մանկահասակ երեխա, ամուսիններ, տատիկ-պապիկ բնակվում են երկու փոքրիկ սենյակներում: Տան միակ կահույքը մահճակալներն են, երեխաների խաղալու միակ վայրը՝ տնակը շրջապատող ամայի տարածությունը, որտեղ հետաքրքիր ոչինչ չկա: Ծնողների միակ ցանկությունն այսօր թերեւս երեխաներին սննդով, հագուստով եւ կենցաղային նվազագույն իրերով ապահովելն է:

11800119_414498188735152_57364293756300741_n

«Յուրաքանչյուր օգնություն մեծ սիրով կընդունեն, որոնք շատ անհրաժեշտ են առավել շատ ընտանիքի 3 փոքրիկներին, ովքեր զուրկ են ամեն ինչից և ամենակարևորը՝ երջանիկ և անհոգ մանկությունից»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Հույս Հային» բարեգործական նախաձեռնությունից:

11709642_414498228735148_4778616356411928606_n

Ջուլհակյանների ընտանիքին օգնելու համար «Յունիբանկ» բացվել է հաշվեհամար՝ 24100234040401: Հնարավոր է նաեւ փոխանցում կատարել առցանց Arca համակարգով՝ 9051410201013935 հաշվեհամարով: Բացի դրանից՝ ընտանիքին հագուստով եւ սննդով օգնողները կարող են կապ հաստատել նախաձեռնության կազմակերպիչ Սմբատ սարկավագի հետ հետեւյալ հեռախոսահամարով՝ 077 818 744:

11061329_414498238735147_4886027630776515889_n

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս