ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, թե ունենք 10-15 մենաշնորհատերեր, որոնք դուրս են օրենքի դաշտից.
Վարորդներն այսօր հստակ որոշել են՝ հիգշաբթի օրը հավաքվելու են կառավարության շենքի դիմաց և, ինչպես նրանք նշեցին. «Հավաքվելու ենք մեքենաներով, որպեսզի «կատաստրոֆայի» ենթարկենք քաղաքը, որ մեզ հետ սրանից հետո հաշվի նստեն»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խմբով, նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ
Հարցին՝ արդյոք տարածված տեսանյութից դատելով կարո՞ղ է ոստիկանության գործողությունները գնահատել որպես օրինաչափ կամ ոչ օրինաչափ, փաստաբանը պատասպանեց. «Օրինաչափ՝ինչո՞վ: Մարդուն ծեծի ենթարկելը համարում ենք օրինաչա՞փ: Ես ցավում եմ: Սա մի բան է նշանակում, որ իշխանությունն այլևս ուրիշ ձև չունի ժողովրդավարական եղանակով ընդդիմությանը ցույց տալու, որ ինքը ճիշտ քաղաքականություն է վարում: Ստիպված անցել է արդեն բռնի գործողությունների»:
Կարեն Խ.-ի հայրը` 1951 թ. ծնված Միշա Խ.-ն, հայտարարել է, որ գազային ատրճանակը պատկանում է աներորդուն` 1965 թ. ծնված Գնել Կ.-ին, իսկ «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 16 և «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտներն իրեն 1992 թ. տվել է Արամայիս Ա.-ն, ով մահացել է 2012 թ.:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
«Ինստիտուտի ամբողջ կազմը ներկա է եղել: Իրենք նույնպես ծանր էին տանում, նույնիսկ լաց էին լինում: Մայրը որ ասում էր՝ երեխուն ձեզ եմ տվել, ասեցին՝ ճիշտ եք ասում, մենք մեղավոր ենք, ուղղակի ոչ մեկս չէինք ուզի, որ սենց լիներ: Ասեցին՝ կներեք, մենք մեղավոր էինք, մենք սխալ էինք, մենք պիտի պահեինք երեխուն»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունվարի 31-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հայր և որդի՝ 1964 թ. ծնված Սմբատ Փ.-ն և 1992 թ. ծնված Անդրանիկ Փ.-ն ու հայտնել, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհին անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրենց:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է « Էներգաչափ» ՓԲԸ-ի տնօրենի ընդունարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործով որպես տուժող ճանաչվել է 10 անձ, որոնց նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ Քննչական կոմիտեի պատասխանի՝ այս պահին քրեական գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան:
Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, հարկային պարտավորությունների չարաշահումների բոլոր դեպքերում նախարարության քննչական վարչությունում գործ է հարուցվում:
Գործով մեղադրյալները հրաժարվում են իրենց առաջադրված մեղադրանքից, այսպես ասած` «չոր ատկազ են կանգնում»:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում մի հատված է մեջբերել, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վրացական և ադրբեջանական դիվիզիաների ձախողման մասին։
«Ճիշտ եմ արել, որ ֆիլմում ծիծաղը շատ եմ արել… այսօր էլ է Էրդողանը մեզ վրա ծիծաղում»,- ձերբակալությունից ժամեր առաջ Asekose.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդման ընթացքում` խոսելով Հայոց Ցեղասպանությանը նվիրված իր` «Հիշողություն» անվանումով ֆիլմի հասցեին հնչած քննադատությունների մասին, ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը:
Այսօր՝ կեսգիշերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել են Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում:
«Մի քանի անգամ՝ մոտ 20 վայրկյանը մեկ, մոտենում էին, ասում՝ քո բեյջը տեսնենք, դու ինչո՞ւ ես նկարում, բա դու լրագրո՞ղ չես, արա, բա դու ինչո՞ւ չես անցել այն կողմ: Ես իրանց հասկացնում էի, որ ես եմ որոշում՝ որտեղ նկարահանել, որ այստեղ, ինձ թվում է՝ արգելված չէ, մունք ենք ստի կռվալ, դու մեզ մի ասա: Ես էլի եմ ասում՝ իրենք են կռվել, բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է օրենքը որոշեն, օրենքը փոխեն, ասեն՝ այստեղ մի նկարահանի»:
«Վերջ ի վերջո, մենք պետությո՞ւն ենք ուզում ստեղծել, թե ի՞նչ ենք անում: Ո՞նց կարելի է դատապարտել ու դրանով ավարտել: Ո՞նց կարելի է մարդկանց ծեծել՝ օրը ցերեկով, առավել ևս, երբ նրանք արդեն վերադառնում էին: Դժվա՞ր էր կանգնեցրել Գորիսից դուրս եկած ճանապարհին՝ ասել՝ ձեզ չի արտոնված այդ երթը Արցախ, Արցախը չի ընդունելու ձեզ, հետ վերադարձեք: Անգամ եթե ասվել է, ու չեն լսել, ո՞վ է տեսել այդպես մի գունդ դուրս բերել, որոնք արդեն այն աստիճան անվերահսկելի էին, որոնք կարող են մարդկանց ոչ միայն ծեծել, այլ նաև ջարդուխուրդ անել այդ մեքենաները: Ո՞ր տրամաբանությամբ, ո՞ր կանոններով»:
«Երբ նայում ես կադրերը, այնտեղ լուրջ նախապատրաստված են եղել ավտոշարասյունը դիմավորելու: Այդ որտեղի՞ց գիտեին, որ սադրանքներ են լինելու, որ պետք է դիմավորեին այդ ավտոշարասյունը: Ի վերջո, այդ շարասյունն ամբողջ ՀՀ տարածքով անցել է, և որևէ բան չի կատարվել»,- նկատում է Ավետիք Իշխանյանը:
Սահմանապահներն, իբր, նախազգուշական կրակոց են արձակել՝ Պերմյակովին կանգնեցնելու համար: Երկու գյուղերի գյուղացիներից ոմանք, սակայն, պաշտոնականից տարբերվող վկայություններ էին տվել՝ ասելով, թե տեսել են Պերմյակովին սահմանի մոտ դաշտում պառկած: Ապա ինչ-որ մեքենա է եկել ու տարել է այդտեղից:
«Ես պարզապես կհեռացնեի այս օրվա հերթապահին, հերթապահ կազմին և այս չորս սպաների հետ մտերիմ հարաբերություններ ունեցողներին, որոնք հաստատ կարող էին տեղյակ լինել կատարվածից: Ուրիշ ոչ մեկին»:
Փետրվարի 3-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 169 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Ուսանողներին հրահրում էին և կազմակերպում ելույթ ունենալ և հայտարարել, որ չեն ճանաչում Ժ.Սեֆիլյան մարդուն: Ամենացնցողն այն էր, որ երիտասարդներ էին հավաքագրում, որոնք պետք է քարկոծեին մեր մեքենաները: Համարյա նույն լուրը մենք ստացանք երեկվա «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հայտարարությունից և ելույթից։
Փետրվարի 2-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Զ. Շ., 75 տարեկան) առավոտյան ժամը 10.10-ի սահմաններում տանից դուրս է եկել դեպի «Խաչի ձոր» կո
Արժանի հակահարված թշնամուն. բացառիկ կադրեր դիրքերից:
ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության աշխատակիցները խինկալանոցներից մեկում ձերբակալել են մոտ 20 մարդու, այդ թվում՝ երկու «օրենքով գողերի»՝ 53-ամյա Գեորգի Ուգլավային (Տախի) և 39-ամյա Կախա Պարպալիային։
Թմրաշրջանառություն: Ճանապարհ դեպի կործանում:
«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի ուսումնասիրության նախնական եզրակացությունն արդեն հայտնի է: Կատարվել են 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննությունները:
Հունվարի 31-ին, ժամը 20.20-ին, 1959 թ. ծնված Կարինե Կ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 29-ի ժամը 21.00-ից մինչև ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, մուտքի դուռը կոտրելով՝ տնից գումար են գողացել: