Փետրվարի 1-ին, ժամը 04.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ինձանից չի դա կախված, դատարանից է կախված։ Գիտեմ, տեղյակ եմ, որ նամակ եք փոխանցել։ Բայց բոլոր դատական մարմինները նայում են, եւ ասում են՝ չէ։ Երբ որ Վճռաբեկ դատարանի որոշումը կլինի, հետո ես ձեզ կընդունեմ»:
Ջրվեժի տրոլեբուսային պարկի մոտից «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայով իրեն անծանոթ 2 տղամարդ առևանգել են ու տարել Էրեբունի թանգարանի մոտ, որտեղ ավտոմեքենայի մեջ փորձել են բռնաբարել:
Ռեզյումեն կյանքի ամենակարևոր փաստաթղթերից մեկն է. այն կարող է օգնել գտնել ցանկալի աշխատանք:
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մի կարևոր հանգրվան է», «հայրենի սրբազան ժառանգություն» տիպի մտքերն արդեն մահու չափ ձանձրացրել են: Կոնկրե՛տ: Ի՞նչ ենք ակնկալում Ցեղասպանության ճանաչումից: Հողե՞ր: Բարոյական հատուցո՞ւմ, այսինքն՝ ներողությո՞ւն: Գուցե Ֆինանսական փոխհատուցո՞ւմ:
Հունվարի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև պաշտպանության բանակի և բանակային զորամիավորումների հրամկազմը:
Հունվարի 12-ի Գյումրիի ողբերգական դեպքից, երբ քաղաքի Մյասնիկյան 188 հասցեում սպանվեցին Ավետիսյան ընտանիքի 7 անդամները, անցել է շուրջ 3 շաբաթ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար օրերս հայտարարված նոր մրցույթին ևս միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը մասնակցության հայտ ներկայացնելու է:
Աշտարակի ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել: Մանրամասները ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
«Կապտուկներ են եղել աճուկի մասում, թեւերին, շրթունքն է վնասված եղել, վիզը՝ կապտած, ձեռքերը՝ արյան մեջ: Աջ արմունկի մասում սուր գործիք են մտցրած եղել: Նախնական եզրակացության մեջ մահվան պատճառը գրված է՝ մեխանիկական շնչահեղձություն: Ըստ երեւույթին, մինչեւ կախելը մահացած չի եղել: Մտածել են՝ կարող է մահանալ, տարել, կախել են, որ տպավորություն լինի, թե ինքնասպան է եղել: Իրենց չորսի բուշլատի միջի թելերը հանել են, կապել են իրար ու կախել»:
Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 41 տան բնակիչ 49-ամյա Համազասպ Հակոբյանը իր վարած Cadillac մակնիշի 24 SO 954 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ բախվել է Երևան քաղաքի երկաթուղայինների 6-րդ փողոցի 13 տան բնակիչ՝ 30-ամյա Արման Անթանեսյանի վարած Bentley մակնիշի 01 CC 015 համարանիշի ավտոմեքենային:
«Պատերազմի տարիներին գյուղերից մեկի պաշտպանության ժամանակ Արմենի աչքը վիրավորվեց, իր բախտից Երեւան Ամերիկայից բժիշկ էր եկել, վիրահատեց, կոպից հանեց բեկորը, եկանք տուն։ Հիվանդության թղթերը ցույց տվեցի, ասացի՝ ապացույց էլ ունես, որ չես կարող ծառայել, մնա տանը։ Թղթերը պատռեց զայրույթից ու ասաց՝ կգանք՝ կգանք, զոհվենք՝ երկու եղբորով կզոհվենք: Ասաց ու գնաց»։
«Լեգենդներ, կարծիքներ են շրջանառվում անհնարինության մասին, մանավանդ ինչ-որ պատգամավորներ են այս մասին կարծիքներ հնչեցնում, որոնք կյանքում բանակ չեն եղել, ավտոմատի ետն ու առաջը չգիտեն: 30 քառակուսի տարածք չի՞ եղել, քնած մարդ, հատկապես խոր քնի ժամանակ մարդու ամենահոգնած վիճակն է, քնած տեղից մարդը ի՞նչ կարող էր անել»:
Հունվարի 30-ին ոստիկանության ծառայողները հայտնաբերել և Մաշտոցի բաժին բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 1979 թ. ծնված Ռոման Ղ.-ին:
Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:
Հունվարի 31-ի գիշերը՝ կեսգիշերն անց, հերթական միջադեպն է գրանցվել՝ այս անգամ Կորյունի փողոցի թիվ 19/Ա հասցեում գտնվող «Ժառա» կարաոկե ակումբում:
«Կտրուկ վատացել է Ժիրայր Սեֆիլյանի ինքնազգացողությունը այսօրվա ավտոերթի ոստիկանական ծեծից հետո: Նա ուժեղ ծակոցներ ունի որովայնի ձախ մասում: Այս պահին նրան տեղափոխում են Վայքի հիվանդանոց»:
Հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզպետարանի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում. ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրականում տղային սպանել են սենյակում՝ անկողնու մեջ, հետո փորձել են հետքերը թաքցնել ու նրա անշնչացած մարմինը կախել են պտտաձողից:
Հանրապետության տարածքում՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
«Մենք որոշել ենք ամեն ինչ հրատարակել, այո՛, ամեն ինչ հրատարակելու ենք, ոչ մի բան չի մնալու: Ես ասում եմ, որ Ցեղասպանության 100-ամյակը վերջը չէ, 100-ամյակը սկիզբն է: Նախ` Ցեղասպանությունը 1915թ. ապրիլին չի եղել, եղել է հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին»,- ասում է Հայաստանի ազգային արխիվի տնօրենը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման կապակցությամբ տեղի ունեցած տոնակատարությանը, որը մայրաքաղաքի «Պողոսյան պարտեզներում» կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը:
Քաղաքացի Էդգար Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվող նախնական քննության, նշանակված ծառայողական քննության մանրամասներին ծանոթանալու նպատակով հունվարի 31-ին նախարար Սեյրան Օհանյանը այցելել է դեպքի վայր` խորհրդակցություն հրավիրելով ուսումնական զորամասի հրամկազմի հետ:
«Թե ինչպես էին հատուկ ջոկատայինները ծեծ ու ջարդի ենթարկում այսօրվա Արցախի ավտոերթի մասնակիցներին: Բոլոր տեսախցիկները ջարդելուց հետո նրանք վստահ գրոհեցին «100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին: Մարդկանց հանում էին ավտոմեքենաներից և բառի բուն իմաստով՝ «քացու տակ» առնում»:
Հունվարի 30-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Աղավնի Ա.-ին և դիմել փախուստի:
168.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանը՝ խոսելով կառավարության հիշյալ որոշման մասին, ասաց՝ և՛ լավ բան է, և՛ վատ. «Լավ է այնքանով, որ, ի վերջո, թեկուզ ժողովրդի ճնշման տակ՝ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստեցին, թեկուզ տրվեց ժամանակավոր լուծում: Բայց սա հարցի վերջնական լուծում չէ: Շատ լավ կլինի, որ սա չլինի ժամանակ շահելու հերթական ձև»,- պատասխանեց Ա.Խաչատրյանը:
2014 թ. դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն:
Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը ցնցել է Ֆուչիկի փողոցի 25 շենքի բնակիչներին: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանը, հարևանների խոսքով, միայնակ էր ապրում, երբեք որևէ մեկի հետ չէր շփվում, իսկ այսօր անսպասելի իմացել են, որ հյուրեր է ունեցել, որոնց հետ հանդիպումն ավարտվել է սպանությամբ:
«Իրենք ճանապարհը փակել էին, մենք եկանք, հանդիպեցինք միմյանց, իրենք մոտեցան, ասացին, որ արգելվում է, մենք փորձեցինք հասկանալ, թե ինչու, իսկ իրենք ասացին՝ արգելվում է և վերջ՝ շուռ եկեք և գնացեք: Մենք հասկացանք, որ մարդիկ հրահանգ ունեն, և անմիաստ է նրանց հետ որևէ երկխոսության մեջ մտնելը: Մենք սկսեցինք մեքենաները շուռ տալ, որ հետ գանք: Եվ այդ պահին նրանք հարձակվեցին»,- միջադեպը ներկայացրեց նա՝ նշելով, որ ոստիկանները չեն պատճառաբանել, թե ինչու չեն թույլատրել»: