Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Բաշինջաղյան փողոցում. այրվել է երկու մեքենա

Փետրվարի 3-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 169 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.53-ին, մարվել՝ ժամը 04.06-ին:

Այրվել են «Օպել» մակնիշի 33 PS 907 պ/հ (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը, «Նիսան» մակնիշի 34 ZS 484 պ/հ (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենան ամբողջությամբ և ջերմահարվել է «Մերսեդես» մակնիշի 34 SP 182 պ/հ (վարորդ՝ Ն. Խ.) ավտոմեքենայի սկզբնամասը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս