Հակոբ Հակոբյանի ընկերության հարկային պարտավորությունները գերազանցել են Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանաչափը

Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընկերության հարկային պարտավորությունները գերազանցել են Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանաչափը, իսկ այդ դեպքում կիրառվում է քրեական պատասխանատվություն: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, հարկային պարտավորությունների չարաշահումների բոլոր դեպքերում նախարարության քննչական վարչությունում գործ է հարուցվում:

«Բոլոր այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների օրենքով նախատեսված սահմանաչափը գերազանցվում է և առկա է հարկերից չարամտորեն խուսափելու փաստ, հարուցվում է քրեական գործ»,- ասաց Միրումյանը՝ հավաստիացնելով, որ նախարարությունը չարաշահումների բազմաթիվ գործեր է քննում, իսկ Հ.Հակոբյանի գործի մանրամասներին ծանոթ չէ:

Տեսանյութեր

Լրահոս