Ռուբեն Հակոբյանն առաջարկում է պայքարել մոնստրների դեմ. «Դուխներդ չի հերիքո՞ւմ» (տեսանյութ)
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, թե ունենք 10-15 մենաշնորհատերեր, որոնք դուրս են օրենքի դաշտից. «Նրանք հիմնականում ներկրողներն են, որ անում են այն, ինչ ուզում են: Նրանց գլխավոր հովանավորը բարձրագույն իշխանությունն է: Եվ եթե նկատի ունենանք, որ ներկրումը Հայաստանում 4 անգամ ավելի է, քան արտահանումը, կհասկանանք, որ մենք մեռնող տնտեսության մասին ենք խոսում: Ներկրողներն այսօր փակում են մեր թթվածինը»: Նաև նկատեց. «Հիմա մենք ասում ենք, որ եկեք այդ օլիգարխների՝ մենաշնորհատերերի դեմ պայքարենք: Եկեք պայքարենք ժողովրդի մեջ կերպավորված այդ մոնստրների դեմ»: