Բաժիններ՝

«Հրոսակախումբը ստանալով հրահանգ «ոչնչացնել cлепой-ին», շփոթեց նրան և փոխարենը խոշտանգեց մեր անդամներից մեկին, ով նմանություն ունի Ա.Ենիգոմշյանին». ԳԱԼԱ

Նախախորհրդարանի չկայացած ավտոերթի մասին ԳԱԼԱ-ն զրուցել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով անհայտ անձիք Բերձորում խոչընդոտել, այնուհետ ծեծի են ենթարկել ավտոերթի մասնակիցներին:

-Տիկին Սիմոնյան, ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ նախքան ավտոերթը մեկ ամիս շարունակ քարոզչական աշխատանքներ են տարվել Արցախում: Ի՞նչ կերպ է ներկայացվել Արցախի բնակչությանը կայանալիք ավտոերթը, և ձեր կողմից ի՞նչ է արվել հակառակ տեսակետն արցախցիների շրջանում տարածելու համար:

-Այո, ես իմ անձնական կապերով տեղեկացված եմ եղել, որ մարդկանց ահաբեկում էին, սպառնում աշխատանքից վտարել, տնօրենները կանչում և նախազգուշացնում էին մարդկանց, որպեսզի չմասնակցեն մեր հանդիպմանը, կազմակերպում էին, որպեսզի երիտասարդները քարկոծեն մեր շարասյունը, կամ տարածել էին, որ մենք գնում ենք մեր երեխաներին, ովքեր ծառայում են սահմանին, վերադարձնելու նպատակով։ Իսկ դա արվում էր հայաստանցիների նկատմամբ ատելություն սերմանելու համար։ Ինձ ասվել է, որ նույնիսկ կան արցախցիներ, ովքեր խուճապի են մատնված՝ լսելով հայաստանցի զինվորների հեռանալու մասին։

Ուսանողներին հրահրում էին և կազմակերպում ելույթ ունենալ և հայտարարել, որ չեն ճանաչում Ժ.Սեֆիլյան մարդուն: Ամենացնցողն այն էր, որ երիտասարդներ էին հավաքագրում, որոնք պետք է քարկոծեին մեր մեքենաները: Համարյա նույն լուրը մենք ստացանք երեկվա «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հայտարարությունից և ելույթից։

-Ձեր կարծիքով, ինչո՞ւ Արցախի ոստիկանությունը գործեց, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ: Կարելի էր առանց աղմուկի խոչընդոտել երթի կայացմանը, բայց ոստիկանական ուժերը գնացին ծայրահեղության՝ ծեծի ենթարկելով մասնակիցներին: Ինչու՞, չէի՞ն գիտակցում հետևանքները, թե՞ հատուկ կազմակերպված գործողություններ էին:

-Ողջ հարցը նրանում է, որ դա միտումնավոր ծրագրված գործողություն էր։ Նրանք չեն սայթաքել, այլ գործել են ըստ նախատեսված ծրագրի։ Հակառակ դեպքում հարձակում չէին գործի այն ժամանակ, երբ մենք հեռանում էինք։

Մենք նրանց պլանները խախտեցինք այդ պահին։ Նրանք սպասում էին, որ գալիս են տաքարյուն ազատամարտիկներ, որոնք ափերից դուրս են գալու, կորցնելու են իրենց հավասարակշռությունը և բախման էին գնալու։ Իսկ այդ դեպքում վստահաբար գործի էին դրվելու բարձունքում մեզ վրա նշան բռնած ավտոմատավորները և դիպուկահարները։

Եվ Մարտի մեկի կրկնությունը ունենալու էր մեկ արդարացում, որ մենք բախման ենք գնացել։ Սակայն, տեսնելով մեր առաջնորդի միանգամայն հանդարտ և հանգիստ վերաբերմունքը և վերադարձի հրահանգ արձակելը, նրանք հանկարծակիի եկան, բայց լրիվ չկորցրեցին իրենց նպատակը մինչև վերջ իրագործելու ցանկությունը և լայն հարձակում գործեցին միանգամից արդեն շրջվող մեքենաների և երթի հրամանատարի վրա։

Եթե դուք ինձ հարցնեք, թե արդյո՞ք խելամիտ էր նրանց արածը, ես կպատասխանեմ, որ նպատակասլաց էր, մարդիկ գիտեին ինչ պիտի անեին և փայլուն կատարեցին Բակո Սահակյանի հրամանը, սակայն այդ գործողությունը ոչ թե ցուցադրում է Արցախի իշխանության խելամտությունը, այլ տկարամտությունը։

Ընդամենը մեկ թերացում ունեցան. հրոսակախումբը ստանալով հրահանգ «ոչնչացնել cлепой-ին», շփոթեց նրան և նրա փոխարեն ամենասարսափելի խոշտանգման ենթարկեց մեր անդամներից մեկին, ով իսկապես արտաքին նմանություն ուներ ԱՍԱԼԱ-ի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ։ Միայն այս փաստը ցույց է տալիս, թե որքան բարոյալքված է Արցախի իշխանությունը, եթե նա ռացիայով հրահանգ է իջեցնում ոչնչացնել Հայաստանին իր կյանքն ու առողջությունը, իր տեսողությունը զոհաբերած կույր և անպաշտպան մարդուն և հերոսին։ Ուրիշ ո՞վ կարող էր այդքան թույն ունենալ հայ հերոսների նկատմամբ, դատեք ինքներդ։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս