Բաժիններ՝

Ոստիկանները պարզել են իրողությունը

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները 1982 թ. ծնված Կարեն Խ.-ի որսորդական հրացանի պահպանության պայմանները ստուգելու ընթացքում՝ տան ննջասենյակում գտնվող չհրկիզվող պահարանում «ՏՕԶ-34-Պ» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանի հետ միասին հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի` 16 և «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «Աուտո» տիպի գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 2 փամփուշտ:

Կարեն Խ.-ի հայրը` 1951 թ. ծնված Միշա Խ.-ն, հայտարարել է, որ գազային ատրճանակը պատկանում է աներորդուն` 1965 թ. ծնված Գնել Կ.-ին, իսկ «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 16 և «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտներն իրեն 1992 թ. տվել է Արամայիս Ա.-ն, ով մահացել է 2012 թ.:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս