«Մունք ենք ստի կռվալ, դու մեզ մի’ ասա». լրագրողները պատմում են Բերձորում տեղի ունեցածի մասին
Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպի արդյունքում բռնության էին ենթարկվել նաև լրագրողները: Այսօրվա ասոլիսում բռնության ենթարկված լրագրող Անուշավան Շահնազարյանն ասաց, որ ինքը Հիմնադիիր խոհրդարանի անդամ չէ, «Նոյյան տապանի» լրագրողն է, Արցախ մեկնել է՝ լուսաբանելու համար Հիմնադիր խորհրդարանի ավտոերթը:
Ներկայացնելով հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ Անուշավան Շահնազարյանն ասաց. «Հասանք դեպի սահման: Այնտեղ ոստիկանները փակել էին: Ավտոերթի կազմակերպիչներն ու լրագրողները դուրս եկան խոսելու: Երբ մենք դուրս եկանք, պարոն ոստիկանը ասաց, որ կարդոնից այն կողմ գտնվում են Արցախի ֆիդայինները ու չեն ցանկանում, որ ավտոերթն անցնի այն կողմ, միայն կթողնեն, որ լրագրողներն անցնեն, հարցազրույց անցակացնեն: Ես ու Արմենը (նկատի ունի Հիմնադիր խորհրդարանի օպերատոր Արմեն Ադամյանին) անցանք կարդոնից այն կողմ: Մեր դիմաց մի փայտով մարդ դուրս եկավ, ով ներկայացավ որպես ազատամարտիկ, և մենք անցանք մոտ 50 մետր, կանգնած էինք, նկարահանում էինք, հարցեր էինք տալիս: 1-2 րոպե չանցած՝ մենք լսեցին մեքենաների ջարդը: Վազեվազ ետ վերադարձանք: Երբ ես վերադարձա, Արմենին տեսադաշտիցս կորցրի, կանգնած էի ոստիկանների մեջտեղը, նկարահանում էի: Ես միշտ կագնում եմ ոստիկանների մեջ, որ չշփոթեն մասնակիցների հետ: Ու մեջքից մի հարված ստացա: Երբ հարվածը ստացա, շուռ եկա, ցույց տվեցի բեյջը, ասացի, որ լրագրող եմ, կոպիտ լեզվով ասաց՝ нам все рано: Այդ ժամանակ ստացա երկրորդ հարվածը նորից մեջքից: Շուռ եկա, կրկին ասացի նույն բանը, ցույց տվեցի բեյջը, վերջին բառերով ասաց՝ нам все рано»:
Անուշավան Շահնազարյանի պատմելով՝ հասկացել է, որ իրադրությունը լարվել է, ինքը շարժվել է մեքենաները. «Մի 6 կամ 7 ոստիկան թռան վրաս, գցեցին գետնին, սկսեցին ծեծել, ու մեկն էլ քաշում էր կամերայից»: Նա ասաց, որ իրեն հարվածել են բազմաթիվ ոստիկաններ, ովքեր վերցրել են իր տեսախցիկը և այն չեն վերադարձրել:
Հիմնադիր խորհրդարանի օպերատոր Արսեն Խեչոյանն էլ ասաց, որ իրենց դիմավորածները շատ լավ պատրաստված են եղել, ունեցել են թռչող սարքեր, տեսախցիկներ. «Իրենք նկարել են ամեն ինչ»: Նրա խոսքով՝ լրագրողներին առաջարկել են այն կողմ անցնել, սակայն ինքը մնացել է դեպքի վայրում: Իրեն ասել են. «Մի քանի անգամ՝ մոտ 20 վայրկյանը մեկ, մոտենում էին, ասում՝ քո բեյջը տեսնենք, դու ինչո՞ւ ես նկարում, բա դու լրագրո՞ղ չես, արա, բա դու ինչո՞ւ չես անցել այն կողմ: Ես իրանց հասկացնում էի, որ ես եմ որոշում՝ որտեղ նկարահանել, որ այստեղ, ինձ թվում է՝ արգելված չէ, մունք ենք ստի կռվալ, դու մեզ մի ասա: Ես էլի եմ ասում՝ իրենք են կռվել, բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է օրենքը որոշեն, օրենքը փոխեն, ասեն՝ այստեղ մի նկարահանի»:
Արսեն Խեչոյանն ասաց. «Հասկանանք մի բան, որ Արցախի ոստիկաննությունն առհասարակ երևի այնքան պարփակված է եղել Արցախում օրինակի համար, որ իրենք չեն շփվել մեդիա ոլորտի ոչ մի մարդու հետ: Այնտեղ մեդիագրագիտություն չկա: 0.1 է երևի, որովհետև երբ իրենց ցույց ես տալիս քո բեյջը, որ դու լրագրող ես, նկարելու իրավունք ունես, իրեն բերում ես օրենքի հղում, ասում՝ այս օրենքի հղմամբ ես կարող եմ այստեղ նկարահանել, ասում է՝ դե կորի ստեղից, ասում է՝ սա մեր երկիրն է, գնա, ձեր երկրում նկարի: Ի՞նչ է նշանակում, մեր երկիրն է, ձեր երկիրն է: Մենք հայ չե՞նք բոլորս»:
Օպերատոր Արմեն Ադամյանն էլ պատմեց, որ քաղաքացիական հագուստով անձանց մեկը տեսել է, որ ինքը վերցրել է տեսախցիկը, խփել է ձեռքին, իր տեսախցիկն ընկել է . «Ու էլ չգիտեմ ինչ կատարվեց: Ոստիկանները՝ մի 6-7 հոգի, ինձ բռնեցին, ինչ-որ մեկն այնտեղից հրաման տվեց՝ սրան տարեք, դրեք ավտոն: բայց քանի որ իրենց մոտ էլ էր խառնաշփոթ, անկարգ վիճակ, չգիտեին՝ ով ինչ աներ, ինձ հաջողվեց դուրս պրծնել այդ վիճակից: Ես ենթադրում եմ, որ իմ հագուստը մուգ էր ու նման էր իրենց հագուստին, մ,իայն դա է եղել պատճառը, որ ես Անուշավանի օրին չեմ ընկել»: