Բաժիններ՝

Մայիսի 9-ին վրացական և ադրբեջանական դիվիզիաները ուղղակի լքեցին ճակատը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում մի հատված է մեջբերել, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վրացական և ադրբեջանական դիվիզիաների ձախողման մասին։

* * *

Իոսիֆ Ստալինը, համարելով, որ 1942թ. լինելու է հաղթանակի տարի, մայիս ամսվա համար պլանավորում էր երկու համաժամանակյա ռազմավարական, ռազմագործողություն` հարավում` հյուսիս-կովկասյան ուղղություն, և Ղրիմի հատվածում: Զորքերը թե տեխնիկական և թե պահեստային ուժերով համալրված էին: Ռազմաճակատների հրամանատարներ գեներալ Դ. Կոզլովն ու մարշալ Տիմոշենկոն ոգևորված էին: Կոզլովն ուներ երեք բանակ 44-րդ, 47-րդ և 51-րդ բանակները, ինչպես նաև պահեստային երկու դիվիզիա ու մոտ տաս առանձին բրիգադներ ու գնդեր:

Դիմացը կանգնած էր գերմանական 11-րդ բանակը, որը անակնկալ հարձակում սկսեց: Մանշտեյնի հրամատարության ներքո էր գտնվում ընդամենը մեկ հիմնական 22-րդ տանկային դիվիզիան: 44-րդ բանակի կազմում կային ազգային դիվիզիաներ:

Հարձակման հենց սկզբից` մայիսի 9-ին, վրացական 63-րդ լեռնահրաձգային և ադրբեջանական 396-րդ հրաձգային դիվիզիաները, չդիմանալով գերմանական ճնշմանը, ուղղակի լքեցին ճակատը: Հենց այդ հատվածներով գերմանական 22-րդ տանկային դիվիզիան մխրճվեց Խորհրդային պաշտպանության օպերատիվ խորություն, ստեղծվեց ողջ ռազմաճակատի շրջապատման ու ոչնչացման վտանգ: Մայիսի կեսերին Խորհրդային ավելի քան 100 հազարանոց զորախումբը գերի հանձնվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս