Եթե քրեական գործ չհարուցվի, կնշանակի՝ ոչ միայն իշխանության պատվերով է տեղի ունեցել, այլ նաև իշխանությունը իր դատավճիռն է ստորագրել

Փաստաբան Արա Զաքարյանը կարծում է, որ Բերձորում հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի և ԼՂՀ ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ անպայման պետք է քրեական գործ հարուցվի, բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այս մասին փաստաբանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ նշելով. «Եթե իշխանությունը դա չարեց, նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ոչ միայն իշխանության պատվերով է տեղի ունեցել, այլ նաև իշխանությունը իր դատավճիռն է ստորագրել»:

Հարցին՝ արդյոք տարածված տեսանյութից դատելով կարո՞ղ է ոստիկանության գործողությունները գնահատել որպես օրինաչափ կամ ոչ օրինաչափ, փաստաբանը պատասպանեց. «Օրինաչափ՝ինչո՞վ: Մարդուն ծեծի ենթարկելը համարում ենք օրինաչա՞փ: Ես ցավում եմ: Սա մի բան է նշանակում, որ իշխանությունն այլևս ուրիշ ձև չունի ժողովրդավարական եղանակով ընդդիմությանը ցույց տալու, որ ինքը ճիշտ քաղաքականություն է վարում: Ստիպված անցել է արդեն բռնի գործողությունների»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի աշխատակազմն այսօր տեղեկություն էր տարածել, որ Բակո Սահակյանը ոստիկանապետին հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս