Բաժիններ՝

Սպանված կուրսանտի հարազատները համաձայն չեն զինվորական ինստիտուտի ղեկավար կազմի հրաժարականի հետ. 1in.am

Երեկ հայտնի դարձավ, որ Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ինստիտուտի պետն ու ամբողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել: Այս քայլը հաջորդեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, որտեղ նախարարը շատ խիստ տոնով խոսեց կատարվածի մասին:

Սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, որը հայտարարել էր, որ իր որդուն առանձնակի դաժանությամբ են սպանել, սկզբում 4 հոգով ծեծել են, կտրող ծակող գործիքը մտցրել աջ արմունկի մեջ, ապա տեսնելով, որ Հայկազը դեռ ողջ է, որոշել են կախել, երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ ինստիտուտի ղեկավար կազմի ազատման որոշման հետ:

«Ճիշտ է, հնարավոր է՝ նրանց մեղավորությունը կար, բայց էնպես չէր, որ բոլորին ազատեին աշխատանքից»,- մեզ հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը: Վերջինիս խոսքերով՝ այդ ուսումնարանի ղեկավար կազմում շատ լավ սպաներ կային, ինստիտուտի տնօրենը՝ Կարապետյանը ևս «հոյակապ անձնավորություն է, պրոֆեսիոնալ»:

«Ես պարզապես կհեռացնեի այս օրվա հերթապահին, հերթապահ կազմին և այս չորս սպաների հետ մտերիմ հարաբերություններ ունեցողներին, որոնք հաստատ կարող էին տեղյակ լինել կատարվածից: Ուրիշ ոչ մեկին»,- ասաց հայրը:

Նա բացառեց, որ ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կարող էր կանխել կատարվածը, քանի որ նա անմիջականորեն չի զբաղվում զինվորներով:

«Այո, ինչ խոսք, պետք է զգոն լինեին, հետաքրքրվեին երեխայով, քանի որ վիճակից զգացվել են ինչ-ինչ խնդիրներ: Բայց պետը չի կարող ամեն զինվորի գլխին մի սպա նշանակել: Երեխաներ են, տաքարյուն, իրենք էլ պետք է ճիշտ դաստիարակություն ունենան»,- հավելեց հայրը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս