Բաժիններ՝

Մանրամասներ՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքից. yerkir.am

Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքից: Կուրսանտի սպանության վարկածներից մեկի համաձայն` համակուրսեցիները ցանկացել են իրենց ենթարկեցնել Հայկազին, սակայն դա նրանց չի հաջողվել: Կայքի տեղեկություններով` Հայկազի մարմնին, բացի բազմաթիվ վնասվածքներից, եղել են նաև երակների կտրվածքներ, ինչը վկայում է, որ «հնարամիտ» հանցագործները փորձել են ցույց տալ, թե իբր նա ինքնավնասում է կատարել, սակայն, երևի հասկանալով, որ այդ տարբերակն այնքան էլ «հավատ չի ներշնչի», նրան կախել են մարզահրապարակի պտտաձողից: Ըստ կայքի՝ գործով մեղադրյալները հրաժարվում են իրենց առաջադրված մեղադրանքից, այսպես ասած` «չոր ատկազ են կանգնում»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս