
Թմրանյութ՝ կոշիկների միջից

Օգոստոսի 26-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների զգոնության շնորհիվ կալանավոր Կ. Ս.-ի անձնական զննությամբ վերջինիս կոշիկների միջից հայտնաբերվել է կանաչավուն բուսական զանգվածով երկու պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուրը՝ 17,3 գրամ քաշով:
Բուսական զանգվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին