Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Վրեժ Գ.-ն:
Անդրադառնալով ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ինքնուրույնությանը՝ նախարարը վստահեցրեց, թե համակարգն աշխատում է հստակ, կարգապահ, իսկ ԴԱՀԿ պետին բնութագրեց որպես «շատ լավ աշխատողի»:
«Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի»:
Չեմ բացառում, որ պարոն Սեֆիլյանի ուղիղ հղումը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին կարող է գրգռած լինել ռեժիմին, որովհետեւ իրենք բնազդներով են շարժվում, բայց հաշվի առնելով, որ 24 ժամում քաղաքի տարբեր մասերում հւրկիզել են 6 մեքենա, ակնհայտ է, որ նախապատրաստությունը նախապես է կատարվել։
Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաև վկա, Արաբկիր բ/կ-ի սանիտար Ռուզաննա Օհանյանը, ով ասաց, որ հերթապահել է 2012թ. դեկտեմբերի 31-ին, Լիա Միսակյանն ընդունվել է հիվանդանոց, ինքը նրան տեղավորել է պալատում. «Բալիկը շատ առողջ էր, առույգ, նորմալ»։
Ահա և եկավ այն պատասխանատու պահը, որին բոլորս սպասել ենք գրեթե երկու տարի: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» կամ «ՅՈՒՆԻՖԻԼ» առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը առաջին անգամ քննարկեցինք 2012թ. հոկտեմբերին Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Վկան պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի մեկին Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերից առաջ, երբ Սադղի գյոլից մեքենայով վերադարձել են Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը և վարորդը՝ Արագածը:
Աննկարագրելի զրկանքների միջով անցած, խաչելություն տեսած մեր նախնիների երազած անկախ և միջազգայնորեն ճանաչված Հայաստանը կամ պետք է կուլ գնա ռուսական ծավալապաշտական ձգտումներին ու միանա Եվրասիական տնտեսական միությանը կամ մերժի այդ առաջարկը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:
Երեխային առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո Մեծամորի բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենան նրան տեղափոխում է Երևան, սակայն ճանապարհին երեխան մահանում է:
Ա. Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով` նույն գյուղի բնակչից` համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար և հափշտակել այն:
Հաղորդագրությունում նշվում է, որ Հասանովը ստուգել է նաև հրթիռահրետանային զորամասի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի պատրաստության աստիճանը, շտաբերի հրամկազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային (պայմանագրային) Վիտալիկ Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օրերս ծեծի է ենթարկվել «Արարատբանկի» Արմավիրի մասնաճյուղի կառավարչի տեղակալը՝ 26-ամյա Հովհաննիսյանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 26-ին, Սան Պաուլոյում (Բրազիլիա), կյանքի 77-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ երիկամի փոխպատվաստումից հետո զարգացած երիկամային անբավարարությունից:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման եւ հայապահպանության գործում՝ հավելելով, որ Արցախում միշտ զգում են թեմի մշտական աջակցությունը:
Նոյեմբերի 26-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ոչ բնակելի ինքնաշեն տնակ:
Նոյեմբերի 27-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երեխաների ամուսնություն իրականացվում է շատ երկրներում, որտեղ ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը առկա է, մասնավորապես Ասիայում, Աֆրիկայում, Միջին Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում: Որոշ տեղահանված անձինք կրել են երեխաների ամուսնության փորձն իրենց վրա նախքան իրենց բնակավայրերից փախչելը: Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Այլք կարծում են, որ նրանք գոյություն ունեցող ճնշման և անվտանգության պատճառով քիչ հնարավորություններ ունեն և այդ իսկ պատճառով ամուսնությունը դիտարակվում է որպես երեխաների պաշտպանության և տնտեսական ծանր կացության թեթևացման միջոց:
Ոստիկանության բաժանմունքում թվով 5 ոստիկաններ Հ. Բ.-ին սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ և սպառնացել են, որ եթե իրենց չհայտնի Ա. Բ.-ի գտնվելու վայրը՝ կծեծեն նրան: Հ. Բ.-ը ոստիկանության բաժանմունքի տվյալ աշխատասենյակում մնացել է մոտավորապես 2 ժամ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցները նվաստացրել են նրան, սպառնալով, որ իրենց կապերի միջոցով վերջինիս կզրկեն նաև աշխատանքից:
75-ամյա Էլիտա Գասպարյանի բնակարանային հիմնախնդրին արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք: Նա տարիներ շարունակ ապրում էր բարեկամ-ազգականների տանը, բնակարանային խնդիրը չէր լուծվում:
Նոյեմբերի 26-ին, ժամը 14.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու բնակիչներ Գ. Մ.-ն, (ծնվ. 1994 թ.) Մ. Մ.-ն (ծնվ. 1996 թ.) և Օ. Մ.-ն (ծնվ. 1972 թ.):
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պող. 52-63, Տիգրանյան փող. 1-7, Ազատության պող. 7 և 9 համարների՝ իրենց կոտորակներով, Զարյան, Արաբկիրի 49, 51, 53 փողոցների ջրամատակարարումը:
Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաքն ավարտվել է: Այս տարի մարզն ուներ կարտոֆիլի մոտ 4 հազար հեկտար ցանքատարածություն: Ցանվել է հիմնականում դրսից ներկրված առաջին վերարտադրության կարտոֆիլ, ինչն էլ բերքի բարձր որակի երաշխիք է հանդիսացել:
Այսօր ԼՂՀ խորհրդարանը հավանություն տվեց կառավարության առաջարկին եւ Մարտունու շրջանի Ճարտար համայնքին տվեց քաղաքի կարգավիճակ:
«Շարունակում էի ապրել մեկ հարկի տակ՝ հանուն զավակներիս, որ երեխաներս լիարժեք ընտանիքում մեծանան, չզրկվեն ո՛չ մորից, ո՛չ հորից… Չգնահատվեց իմ այդ զոհողությունը ո՛չ նրա, ո՛չ էլ սկեսուրիս կողմից»:
Նոյեմբերի 26-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: