«Սուրիկ Սերգեյիչը հիվանդանոցում չէ, շատ առողջ է, շատ լավ է, իր ընտանիքի գրկում հանգստանում է աշխատանքային օրվանից հետո»:
Միակ ծուխը, ուր իրոք խնդիր կա, Նիցցայինն է: Բայց Նիցցան մեկ ծուխ է` 23-ի մեջ: Չնայած Նիցցայի մարդիկ մի քիչ շատ են աղմկում: Պետք է ճիշտն ասել: Մյուսներում ամեն ինչ նորմալ է: Ի՞նչն է Նիցցայում հարցը՝ մարդիկ` իբրև թեմ, ուզում են, որ բոլոր ծուխերը Ֆրանսիայի մեջ նույն կանոններն ու կարգավիճակն ունենան, և բոլորը նույնն ունեն, բացի Նիցցան: Մենք ուզում էինք, որ իրենց կանոնները մեր թեմի կանոններին համապատասխանեն, բայց նրանք մերժեցին դա, խնդիրներ եղան: Խնդիրն ավելի բարդացավ, նույնիսկ դատի գնացինք, նոր ծուխ հիմնեցինք Նիցցայում, որն այժմ աշխատում է:
«Ոչ խտրականությանն ու երկակի ստանդարտներին» նախաձեռնությունն իր բողոքի ձայնն ուղղեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը՝ առ այն, որ ի դեմս այս կառույցի աշխատակիցների՝ մասնավորապես հյուպատոս Թերեզա Պորցուցեկի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ բազմիցս աղաղակող անարդարություն է ցուցաբերվել:
Այս պահին մենք գտնվում ենք դեպքի վայրում, որտեղ հարվածել են Գևորգ Սաֆարյանին: Մայթին հստակ երևում են արյան հետքերը: Ժամանել է Ոստիկանությունը: Բոլոր լրագրողներին կոչ ենք անում գալ դեպքի վայր և լուսաբանել կատարվածը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մեղադրյալ Վ. Բեգլարյանի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղից Արփա լիճ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է ջրանցքում ( մոտ 0,5 մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում ծնվել է 2103 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 61-ով կամ 3 տոկոս
Քննարկվեցին զորավարժությունների ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները, մատնանշվեցին դրանց շտկման ուղիները: Վերհանված խնդիրների քննարկումից հետո վերադաս հրամանատարության կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Ս.թ. նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բուլղարական ռազմաքաղաքական և ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցությունները` ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի, նաև Նախախորհրդարանի աջակից Սամվել Սարգսյանի և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի ավտոմեքենաները, ինչպես նաև փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննության ընթացքում իր առարկությունները ներկայացրեց դատախազ Կարեն Հարությունյանը: Փաստաբանը բողոքարկել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև՝ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները:
Նոյեմբերի 25-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի գծի ուղեմասի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, նշված ՓԲԸ պատկանող, Զարթոնք գյուղի տարածքում գտնվող Երևան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են 8 ռելս` յուրաքանչյուրը 12 մ երկարությամբ:
Մալաթիա բժշկական կենտրոնում այս պահին ստենդավորում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը դիմել է Եվրոդատարան` նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանից, ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից, գործարար Աշոտ Սուքիասյանից եւ «Ամերիա» բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանից այդ միջոցով խլված ունեցվածքը հետ ստանալու նպատակով:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին Մեղրիի անցակետում հայտնաբերել և ժամը 23.30-ին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1961 թ. ծնված Մոհսեն Ք.-ին:
Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում, 28-ի ցերեկը և 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Ստուգման արդյունքներով հայտնաբերվել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ և ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ:
Նա կարեւորել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ջանքերը՝ պետության եւ հասարակության համար ամենավճռորոշ շրջանում հիմնադրելով «Սայաթ-Նովա» մշակութային միությունը եւ սերունդներին հասցնելով հայ ազգային-գուսանական մշակույթը: Նա շնորհակալություն է հայտնել Թովմաս Պողոսյանին՝ մշակույթի ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ հայ մշակույթի զարգացման գործում անգնահատելի վաստակի համար:
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նշված ակումբում երկու քաղաքացու միջև սկսվել է վիճաբանություն, վերջիններս գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Վրեժ Գ.-ն:
Անդրադառնալով ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ինքնուրույնությանը՝ նախարարը վստահեցրեց, թե համակարգն աշխատում է հստակ, կարգապահ, իսկ ԴԱՀԿ պետին բնութագրեց որպես «շատ լավ աշխատողի»:
«Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի»:
Չեմ բացառում, որ պարոն Սեֆիլյանի ուղիղ հղումը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին կարող է գրգռած լինել ռեժիմին, որովհետեւ իրենք բնազդներով են շարժվում, բայց հաշվի առնելով, որ 24 ժամում քաղաքի տարբեր մասերում հւրկիզել են 6 մեքենա, ակնհայտ է, որ նախապատրաստությունը նախապես է կատարվել։
Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաև վկա, Արաբկիր բ/կ-ի սանիտար Ռուզաննա Օհանյանը, ով ասաց, որ հերթապահել է 2012թ. դեկտեմբերի 31-ին, Լիա Միսակյանն ընդունվել է հիվանդանոց, ինքը նրան տեղավորել է պալատում. «Բալիկը շատ առողջ էր, առույգ, նորմալ»։
Ահա և եկավ այն պատասխանատու պահը, որին բոլորս սպասել ենք գրեթե երկու տարի: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» կամ «ՅՈՒՆԻՖԻԼ» առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը առաջին անգամ քննարկեցինք 2012թ. հոկտեմբերին Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Վկան պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի մեկին Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերից առաջ, երբ Սադղի գյոլից մեքենայով վերադարձել են Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը և վարորդը՝ Արագածը:
Աննկարագրելի զրկանքների միջով անցած, խաչելություն տեսած մեր նախնիների երազած անկախ և միջազգայնորեն ճանաչված Հայաստանը կամ պետք է կուլ գնա ռուսական ծավալապաշտական ձգտումներին ու միանա Եվրասիական տնտեսական միությանը կամ մերժի այդ առաջարկը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:
Երեխային առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո Մեծամորի բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենան նրան տեղափոխում է Երևան, սակայն ճանապարհին երեխան մահանում է: