
Վիճաբանություն և հարվածներ՝ գարեջրատան դիմաց

Օգոստոսի 26-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Վազգեն Առաջինի փողոցի թիվ 21/53 հասցեում գործող մթերային խանութից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռուբեն Մ.-ին:
Պարզվել է, որ նա օգոստոսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, նշված փողոցում գործող գարեջրատան դիմաց, վիճաբանության ժամանակ, ոտքերով և բռունցքներով հարվածներ է հասցրել 1970 թ. ծնված Լյուդվիկ Գ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:
f