
Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 52-ամյա կնոջ դի. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 88 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են 52-ամյա Վիկտորյա Մարտիրոսյանի դին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: