Ինչպե՞ս ընտրել խոստովանահայր
                                    – Ինչպե՞ս ընտրել խոստովանահայր:
– Խոստովանահոր ընտրությունը շատ պատասխանատու քայլ է: Ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե որքանով եք դուք նրան վստահում. պատրա՞ստ եք արդյոք կատարել նրա պահանջներն ու խորհուրդները: Այսպես, երբ հիվանդը դիմում է իր բժշկին, ում վստահում է, նա հոժար է կատարել այդ բժշկի բոլոր նշանակումները, գիտակցելով, որ դա ի՛ր իսկ օգտին է ծառայելու:
 «Իմ քահանան» ծրագրի խմբագրություն
qahana.am
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    