Ամուսինն ու կինը ծեծել են իրար, կինը կծել է ամուսնու գոտկային հատվածը

Դատարան է ուղարկվել կնոջ և ամուսնու վիճաբանության դեպքով հարուցված քրեական գործը:

Կնոջն ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսինը տեսակցելու նպատակով եկել է բնակարան, ամուսնաընտանեկան վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածն է հասցրել կնոջը և դիտավորությամբ վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ կինն էլ իր հերթին՝ վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել ամուսնուն, կծել է նրա ձախ գոտկային հատվածը և դիտավորությամբ ամուսնուն պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս