
Գնդակոծված ռուսական բեռնատարը դուրս է բերվել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհից

Ադրբեջանական հենակետից Բաղանիսում գնդակոծման ենթարկված և վնասված ռուսական բեռնատարը երեկ երեկոյան դուրս է բերվել գնդակոծվող գոտուց: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական բեռնատարը այսօր երեկոյան դուրս բերվեց գնդակոծվող գոտուց… Ճանապարհը բաց է»: