50 արտահայտություն, որ կօգնեն երեխայի հետ շփման ընթացքում
Երեխայի դաստիարակության մեջ մեծ նշանակություն ունի այն, թե ինչ խոսքերով ենք մենք շփվում նրանց հետ: Էմոցիաների պոռթկման ժամանակ մենք միայն բացասական բառեր ենք կարողանում արտաբերել, բայց դրանից ոչ մի օգուտ չկա:
AdMe.ru առաջարկում է շատ արտահայտություններ մի փոքր փոփոխել և դարձնել ավելի դրական: Այս արտահայտությունները փոփոխելով՝ կփոփոխեք նաև ձեր և ձեր երեխայի հարաբերությունները:
1. Մի գոռա: /Կամաց խոսիր:
2. Արագ մի կեր: /Լավ ծամիր:
3. Նորից խոզանոց է այստեղ: /Հավաքիր սենյակդ, խնդրում եմ:
4. Քանի՞ ժամ պետք է սպասեմ քեզ: /Մենք պետք է գնանք արդեն:
5. Որտե՞ղ ես թառել: /Իջիր, խնդրում եմ:
6. Պարտադիր պետք է ընկնես: /Զգույշ եղիր:
7. Հիմա նորից լաց կլինես: /Մտածիր հետևանքների մասին:
8. Անուշադիր ես, պիտի ընկնես, իհարկե: /Ոտքերիդ տակ նայիր:
9. Թրջվելու ես: /Վերցրու հովանոցդ, հանկարծ չմրսես:
10. Մի վազիր: /Աշխատիր հանգիստ քայլել:
11. Մի շտապիր: /Ամեն բան կհասցնես, հանգիստ եղիր:
12.Ո՞՞մ հետ եմ խոսում: /Մեկ րոպե լսիր ինձ, խնդրում եմ:
13. Հավաքվիր: /Ժամանակը սպառվում է, կարող ես պատրաստվել:
14. Քանի՞ անգամ պետք է ասեմ քեզ: /Խնդրանքս կկատարե՞ս:
15. Ես արդեն չգիտեմ՝ քեզ հետ ինչպես խոսել: /Արի գտնենք լուծում, որ դուր կգա երկուսիս էլ:
16. Ինչ է, խո՞ւլ ես: /Լսիր ինձ, խնդրում եմ:
17. Ինչ է, կո՞ւյր ես: /Ուշադրություն դարձրու սրան, խնդրում եմ:
18. Չե՞ս ամաչում: /Մտածիր քո արարքի մասին:
19. Այդ ինչպե՞ս ես խոսում: /Մեր ընտանիքում ոչ ոք այդպես չի խոսում:
20. Ասում էի, չէ՞, որ այսպես է լինելու: /Դասեր քաղիր այս իրավիճակից, որպեսզի երկրորդ անգամ չկրկնես նույն սխալը:
21. Քեզ մոտ ոչինչ չի ստացվի: /Փորձիր, մինչ չփորձես, չես համոզվի:
22. Ես չգիտեմ: /Արի միասին գտնենք լուծումը:
23. Ես քեզ չեմ հասկանում: /Եվս մեկ անգամ բացատրիր՝ ինչ նկատի ունես:
24. Դու սխալ ես: /Դա քո կարծիքն է:
25. Ասացի՝ ոչ: /Ես ասացի իմ կարծիքը, որը չի փոփոխվում:
26. Որովհետև ես այդպես ասացի: /Որովհետև նման որոշում կայացրել են ծնողներդ:
27. Ոչ մի կոնֆետ: /Քաղցրը՝ միայն դեսերտին:
28. Ինչպես է այս ամենը հոգնեցրել: Միայն թե դու իմանայիր…: /Ես հիմա տրամադրություն չունեմ դա քննարկելու, արի խոսենք դրա մասին ավելի ուշ:
29. Ժամին նայե՞լ ես: /Արդեն ուշ է, քնելու ժամանակն է:
30. Ըստ քեզ՝ ես չե՞մ հոգնել: /Ես քեզ հասկանում եմ, բոլորս էլ հոգնած ենք:
31. Հիմա դու իմ ձեռքից չես ազատվի: /Ես շատ վիրավորված եմ և կարող եմ հիմա անել բաներ, որի համար երկուսս էլ կփոշմանենք:
32. Բավական է ինձ խանգարես: Հանգիստ թող ինձ: /Հիմա զբաղվիր քո գործերով, իսկ հետո մենք ինչ-որ հետաքրքիր բնով կզբաղվենք:
33. Ինչ է՝ գժվե՞լ ես: /Ես զարմացած եմ քո արարքից:
34. Շատ թանկ է: /Այսօրվա մեր պլաներում ուրիշ ապրանքներ են:
35. Անջատիր հեռուստացույցը: /Հեռուստացույցը հոգնել է, հանգիստ թող այն:
36. Դասերովդ զբաղվիր: /Հիմա դասերդ արա, հետո հետաքրքիր բաներով կզբաղվենք:
37. Երբ որ ես երեխա էի, քեզ նման չէի: /Դու կարող ես սխալվել, բայց կարևորն այն է, որ դու սովորես սխալներիցդ, այլ ոչ թե կրկնես դրանք:
38. Իմ մանկության տարիներին նման բաներ չկային: /Ես կերազեի, որ նման խաղալիքներ լինեին, երբ ես փոքր էի:
39. Բավական է լաց լինես հիմարության համար: /Ես հասկանում եմ, որ դա քեզ համար կարևոր է, արի մտածենք ու զրուցենք դրա մասին:
40. Հավաքիր քեզ: /Հանգստացիր, իսկ հետո մենք լուծման տարբերակ կփնտրենք:
41. Ինչ անուշադիր ես, ոտքերիդ տակ նայիր: /Ուշադիր եղիր ճանապարհին:
42. Քեզ հետ ո՞վ է ցանկանալու ընկերություն անել: /Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո ընկերներին:
43. Ես գիտեմ, որ խաբում ես, չե՞ս ամաչում: /Ինձ համար շատ կարևոր է, որ դու ճիշտն ասես, հակառակ դեպքում՝ ես չեմ կարող քեզ վստահել:
44. Գլուխ գովալու բան էլ լիներ: /Դու համոզվա՞ծ ես, որ դրա համար կարելի է գլուխ գովել:
45. Ամեն ինչ անում ես, որ մրսես: /Եթե դու հիվանդանաս, ստիպված ես լինելու շատ հետաքրքիր բաներ բաց թողնել:
46. Հայրիկդ գա տուն՝ ամեն ինչ պատմելու եմ: Դու դեռ կտեսնես: /Ես ստիպված եմ լինելու ամեն բան հայրիկիդ պատմել: Ամենայն հավանականությամբ, քո քայլերը նրան դուր չեն գա:
47. Բոլորի երեխաները երեխա են, իսկ իմը…: /Ես քեզ շատ եմ սիրում, սակայն դու երբեմն անում ես քայլեր, որոնք ինձ տխրեցնում են:
48.Դժվա՞ր ես հասկանում: /Կբացատրե՞ս, թե կոնկրետ որ մասը չես հասկացել:
49. Կգնանք տուն, ու դու իմ ձեռքից չես պրծնի: /Երբ վերադառնանք տուն, մենք ստիպված կլինենք որոշ բաներից զրկել քեզ:
50. Անշնորհակալ: /Մենք անում ենք ամեն բան, որպեսզի դու ունենաս քեզ անհրաժեշտ ամեն ինչ: Մի հիասթափեցրու մեզ:
Սիրարփի Աղաբաբյան