ՀՀ ղեկավարությունը իրավապահների առջև խնդիր է դրել առաջիկայում մեկուսացնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներին` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ:
Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի նկատմամբ դատական հայցերը դեռ շարունակվում են:
«Նրանց վիճակը կայուն ծանր է: Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, մյուսի մոտ վերին վերջույթի անդամահատում է»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Շատ դժվար ապրել են, ամբողջ օրը՝ առավոտից իրիկուն աշխատել են, որ օրվա հաց վաստակեն: Էդոն 3 ամսից պետք է զորացրվեր, իրենք հույսները դրել էին, որ բանակից գար, ամբողջ տունը ինքը պետք ա պահեր: 4 անչափահաս երեխա կա ընտանիքում, նրանց ճակատագիրն էլ դեռ պարզ չի: Հորեղբայրը օրը երկու–երեք հազար դրամով գնում, աշխատում, օրվա հաց է ստեղծում»:
Մարտի 20-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ և դատապարտվել պայմանական ազատազրկման:
Մարտի 19-ին, 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նյույորքաբնակ նշանավոր դաշնակահար Շահան Արծրունին ասում է` մեծ ջանքեր է գործադրել` պնդելով, որ Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքին դրված բացատրական ցուցանակում անգլերեն և թուրքերեն լեզուներով ավելացվի այսօր արդեն առկա «հայկական» բառը։
«Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության. սա իսկապես պատասխանատու պահ է: Մեզ բարի երթ»:
«Դուխով տղա էր, մի քանի ամիս առաջ օտպուսկ էր եկել, ասում էր՝ թուրք եմ խփել, դրա համար են թողել: Դրա համար պատվոգիր և դրամական պարգևատրում էր ստացել: Շատ լավ, շփվող տղա էր, թաղում բոլորն էլ սիրում էին նրան: Ծնողները ու բոլորս էլ համարում ենք, որ իրենց տղան հայրենիքի համար է զոհվել և հերոս է»:
Մարտի 18-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում կռիվ է:
«Չգիտես ինչու` ընդունված է, որ ցանկացած մեկին, ում մեղադրանք է ներկայացվել, ձերբակալում են, կալանավորում են, տանում են բանտ։ Հատկապես կարծում եմ` այն մարդիկ, ովքեր առաջին անգամ են հանցանք գործում, ովքեր մեղմ հանցանք են գործում, ընդհանրապես չպետք է հայտնվեն կալանավայրերում, նրանց նկատմամբ կալանավորման հետ կապված խափանման միջոցներ չպիտի ընտրված լինեն։ Բայց մեր իրականությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով։
«Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է վերջերս Եղվարդի մանկապարտեզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքը և կարևոր համարել որոշմամբ նախատեսված սննդամթերքի վերահսկողության խստացումը: Վարչապետը նաև հավաստել է, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի որոշումը հստակ իրականացվի:
Հերթական անգամ թուրք ազերին ուժեղացված ռազմական հարձակում է գործել հայ-ադրբեջանական շփման գոտում։ Բնականաբար, ոսոխի նենգ օպերացիան խափանվել է։ Բնականաբար, հայ զինվորականությունը հերթական անգամ ապացուցել է, որ բազում անգամներ գերազանցում է թշնամուն՝ արիությամբ, անձնազոհությամբ, մարտական պատրաստվածությամբ։ Սակայն, դա մեզ չի մխիթարում։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքում ներկայումս կարմիր գույնի էքսկվատորը խոր փոս է փորում:
Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:
Մարտի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը:
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Արմենակի Պողոսյանը 2015 թվականի մարտի 18-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Ըստ մեր աղբյուրների` արդեն երկու օր է, ինչ իրավիճակը բավականին լարված է սահմանին (հիշեցնենք, որ այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր նաեւ ԼՂՀ նախագահի մամուլ քարտուղար Դավիթ Բաբայանը): Ուստի ՊԲ-ն էլ ավելի զգոն եւ ուժեղացված հսկողություն է իրականացրել:
Նոր հետազոտությունը պարզել է, որ ձկան յուղը կարող է օգնել պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Գիտնականները բացահայտել են, թե ինչպես է օմեգա-3 ճարպաթթուն կանխում շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճն ու տարածումը:
Մարտի 19-ին, ժամը 02.21-ին ահազնգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։