Դուխով, հերոս տղա էր. մտերմիները՝ դիվերսիայից զոհված զինծառայողի մասին. news.am
Հակառակորդի նախաձեռնած դիվերսիոն գործողության հետեւանքով այսօր՝ մարտի 19-ին զոհված ժամկետային զինծառայող Արշակ Հարությունյանը ընտանիքի ավագ որդին էր, մասնագիտությամբ՝ խոհարար, երեք ամսից պետք է զորացրվեր: Այս մասին այսօր՝ NEWS.am-ին պատմեցին զոհված զինծառայողի ընկերներն ու հարեւանները:
Արշակի մայրը՝ Ջավահիրը, բուժքույր է, հայրը՝ Կարենը, արհեստավոր, փոքր եղբայրը դպրոցական է։ Ընտանիքի մտերմիների խոսքով՝ Արշակի ծնողների մխիթարում է միայն այն, որ որդին հերոսի մահով է զոհվել, հայրենիքի համար։
«Դուխով տղա էր, մի քանի ամիս առաջ օտպուսկ էր եկել, ասում էր՝ թուրք եմ խփել, դրա համար են թողել: Դրա համար պատվոգիր և դրամական պարգևատրում էր ստացել: Շատ լավ, շփվող տղա էր, թաղում բոլորն էլ սիրում էին նրան: Ծնողները ու բոլորս էլ համարում ենք, որ իրենց տղան հայրենիքի համար է զոհվել և հերոս է»,- պատմեց ընտանիքի մտերիմ Արթուր Հարությունյանը:
Ծնողները ցանկանում են, որ Արշակին զինվորական կարգով հուղարկավորեն, սակայն աճյունը ոչ թե «Եռաբլուրում» ամփոփվի, այլ ընտանեկան գերեզմանում՝ պապի՝ Արշակ Գրիգորյանի կողքին, որը 1992թ.-ին նույնպես զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ:
Արշակ Հարությունյանի մարմինը վաղը կտեղափոխվի Երևան:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: