Բաժիններ՝

Երիտասարդն «Օդնոկլասսնիկիով» ծանոթացել է 14-ամյա աղջկա հետ, ով 2 տարի հետո ընտանիքի անդամներից գաղտնի, տղայի հետ ամուսնանալու նպատակով հեռացել է տանից

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ և դատապարտվել պայմանական ազատազրկման:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է 14-ամյա անչափահաս բնակչուհու հետ, երկու տարի համացանցի միջոցով շփվելով` համակրել են միմյանց և որոշել ամուսնանալ, ապա անչափահաս աղջիկն ընտանիքի անդամներից գաղտնի, տղայի հետ ամուսնանալու նպատակով հեռացել է տանից, երիտասարդը տեղյակ լինելով, որ աղջիկն անչափահաս է` տասնչորս տարեկան, փոխադարձ համաձայնությամբ, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Ըստ դատարանի վճռի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները` դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը համատեղ ամուսնական կյանքով ապրել է ակնհայտ 16 տարին չլրացած անչափահասի հետ և պարբերաբար սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ:

Դատարանը՝ որպես ամբաստայալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել նախկինում արատավորված` դատապարտված չլինելը, նաև նշել, որ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:

Դատարանի վճռով՝ երիտասարդը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Նշենք, որ դատավճռի հրապարակումից մեկամսյա ժամկետում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս