Բաժիններ՝

Սննդամթերքի անվտանգության կանոնները խստացվում են

ՀՀ կառավարությունն այսօր իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողությունը մեկ լիազոր մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով իրականացնելն է: Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի ոլորտում թույլ տրված իրավախախտումների վերացմանը և կանխարգելմանը միտված օրենսդրության արդյունավետ իրականացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է վերջերս Եղվարդի մանկապարտեզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքը և կարևոր համարել որոշմամբ նախատեսված սննդամթերքի վերահսկողության խստացումը: Վարչապետը նաև հավաստել է, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի որոշումը հստակ իրականացվի:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031