Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության. մեզ բարի երթ. Նիկոլ Փաշինյան
«Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության. սա իսկապես պատասխանատու պահ է: Մեզ բարի երթ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձեւավորման գործընթացը սկսվել է:
Տեղեկացրել էինք, որ ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ:
«Նախաձեռնող խումբը մշակել է կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագիծ եւ առաջիկայում կհրավիրի հիմնադիր համագումար: Համագումարի օրը կհաղորդվի լրացուցիչ»,- ասվում էր «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի հաղորդագրությունում: