Մանվել Գրիգորյան. «Թուրք ազերին հաստատ պատասխան է տալու իր չարանենգ արարքների համար. դա Երկրապահն է խոստանում»

Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հերթական անգամ թուրք ազերին ուժեղացված ռազմական հարձակում է գործել հայ-ադրբեջանական շփման գոտում։ Բնականաբար, ոսոխի նենգ օպերացիան խափանվել է։ Բնականաբար, հայ զինվորականությունը հերթական անգամ ապացուցել է, որ բազում անգամներ գերազանցում է թշնամուն՝ արիությամբ, անձնազոհությամբ, մարտական պատրաստվածությամբ։ Սակայն, դա մեզ չի մխիթարում։

Հերթական անգամ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձը կանխվել է՝ հերոս հայորդիների կյանքի եւ առողջության գնով։ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության անունից վշտակցություն եմ հայտնում մարտական ծառայությունն իրականացնելիս զոհված քաջերի հարազատներին՝ հավաստիացնելով, որ այս տղաներն անմահության ուղին են բռնել եւ հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում։ Նման հերոսների օրինակներով ենք մենք կրթում, դաստիարակում մեր պատանի, երիտասարդ երկրապահներին։ Վշտակցում ենք նահատակ քաջերի ծառայակից ընկերներին, նրանց հրամանատարներին, Արցախի եւ ՀՀ պաշտպանության նախարարներին եւ նախագահներին, հայ ժողովրդին։ Եվս անգամ հավաստում ենք, որ Երկրապահը պատրաստ է ցանկացած պահի կանգնել ռազմական առաջնագծում։ Լրբացած թուրքին պատժելու հրամանի ենք սպասում։ Դիմում ենք նաեւ միջազգային հանրությանը։ Երկրապահն այն կարծիքին է, որ առաջադեմ մարդկությունը պարտավոր է խստորեն դատապարտել կատարվածը, պարտավոր է զսպել շուն թուրքերի ռազմատենչ ախորժակը։

Մի՞ թե հասկանալի չէ, թե ինչ է կատարվում եւ ինչո՞ւ է հատկապես այսօր դա կատարվում։ Արցախն այսօր ազատ, ժողովրդավարական պետություն է, ուր առկա են, հստակորեն գործում են պետականության խորհրդանիշ բոլոր հաստատությունները։ Արցախն այսօր ժողովրդավարության մի քանի հազար անգամ բարձր մակարդակի է, քան Ադրբեջանը։

Արցախը հերթական անգամ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների է գնում՝ աշխարհին հերթական անգամ հասկացնելով, որ չի կարելի հարկադրել առավել քաղաքակիրթ, առավել ժողովրդավար կազմավորմանը ենթարկվել ռեակցիոն, ամբողջատիրական Ադրբեջանին։ Կարծում ենք՝ աշխարհն արդեն գիտակցում է, որ թուրքը 21-րդ դարում էլ չի քաղաքակրթվել։

Ժամանակն է, որ ողջ աշխարհը, բոլոր պետություններն ու միջազգային կառույցները պաշտոնապես ճանաչեն եւ դատապարտեն 1915-ի հայոց ցեղասպանության փաստը։ Ժամանակն է, որ պետություններն ու միջազգային հանրությունը դատապարտեն նաեւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան որպես ցեղասպանության շարունակման փորձ։ Եվ վերջապես, ժամանակն է, որ պետություններն ու միջազգային կառույցները, այդ թվում եւ ՄԱԿ-ը ճանաչեն ինքնուրույն պետության լինելու՝ Արցախի իրավունքը։ Թուրք ազերին հաստատ պատասխան է տալու իր չարանենգ արարքների համար։

Դա Երկրապահն է խոստանում, այն նույն Երկրապահը, որ մեր ազգին պատերազմ պարտադրած թուրքին մեկ անգամ արդեն խաղաղություն պարտադրել է։ Եվ պատասխանատվության ժամը մոտ է։ Մնում է միայն հստակեցնել՝ Ադրբեջանը պատասխան է տալիս միջազգային կառույցների, միջազգային դատարանների՞ առջեւ, թե՞ դարձյալ աշխարհասփյուռ հայության արդարադատ սուրն է լինելու դրանց պատժողը»:

Տեսանյութեր

Լրահոս