Ձյունը հալվեց ջուր դարձավ, Գյումրու փողոցները կրկին ցեխով պատվեցին: Փողոցների ցեխաշաղախ իրավիճակն անհանգստացնող է ոչ միայն բնակիչների այլև պաշտոնյաների համար:
«Վետերանները, ինչպես ամեն տեղ, այդտեղ էլ օգուտ չեն տալու, եթե գնում են դիրքերում մարտական ծառայության՝ դա անհնար է: Ես նրանցից մեկն եմ, 65 տարեկան մարդը չի կարող այս եղանակային պայմաններում խրամատների մեջ մնալ: Ես ընդամենը կխանգարեմ 21 տարեկան լեյտենանտին: Վետերանը պիտանի չէ, նա հարգանքի արժանի է, վաստակել է, նրան կարելի է մեդալներ տալ, հրավիրել ինչ-որ հանդեսների, դա այլ բան է: Հարգանքը պարտադիր է և լավ է, բայց կանոնավոր ծառայության ուղարկել վետերաններին՝ դա անթույլատրելի է»:
Մարտի 24-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածում` ոլորանների մոտակաքում (3-րդ ոլորան), տեղի է ունեցել քարաթափում (ժայռից), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետք է հաշվի առնել նաեւ մի հանգամանք. ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտին միակն է, որտեղ խաղաղությունն արդեն 20 տարուց ավելի է՝ պաշտպանվում է կողմերի միջեւ՝ առանց երրորդ ուժի միջամտության:
Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել:
«Հիվանդը մտածում է՝ ինքն արդեն լավ է, մոտենում և ասում է՝ ես ուզում եմ գնալ արտագնա աշխատանքի։ Չնայած նրանց ասվում է, որ ամբողջությամբ բուժված չեն, բայց նրանք ընդհատում են բուժումը և մեկնում արտագնա աշխատանքի, որոշ ժամանակ հետո վերադառնում են ավելի ծանր վիճակով ու սկսում են ավելի շատ քանակությամբ դեղերի նկատմամբ դեղակայուն լինել, բուժումն ավելի բարդ է լինում»։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեդալ է շնորհել նրան՝ երկրի բժշկական ոլորտում ունեցած ներդրման համար:
Օրինակ՝ Կոմիտասը գնում էր գյուղ, օրերով նստում ու սպասում էր, որ գյուղացուց լսի ժողովրդական երգը, իսկ նույն երգը տարբեր կատարումներում տարբեր էր։ Սա հենց խոսում է իմպրովիզացիայի մասին։ Դեռևս այն ժամանակներից մեր ժողովրդի մոտ նույն երգը մեկից մյուսը փոխանցվևով՝ կրում էր իմպրովիզացիոն բնույթ։ Ջազը ինձ համար իմպրովիզացիոն արվեստի գերագույն մակարդակն Է։ Եթե չլիներ ջազ անվանումը, ապա նույն հաջողությամբ և տեղին կլիներ ջազն անվանել իմպրովիզացիոն արվեստ»,-ասաց երաժիշտը։
ՀՀ ոստիկանությունը հաստատում է, որ այսօր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: 168.am-ին ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ այժմ ոստիկանները գտնվում են դեպքի վայրում, հանգամանքները պարզվում են:
Ըստ որոշ տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑԸ) առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:
Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ ՀԷՑ–ը պարտավոր է առաջնահերթ ՓՀԷԿ-երի գումարները վճարել: Ուստի, եթե ՀԷԿ-երին չի վճարում, ապա դա նշանակում է՝ չի վճարում ոչ մեկին:
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, կրակոցներն արձակել է ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել է գյուղի տներից մեկում «ռազբոյ անել» և գյուղացիները հետապնդել են նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել է:
Եթե նախկինում մեկ օրվա համար երևանյան բարձրակարգ հյուրանոցներում կարելի էր ապրել 60-80 հազար դրամով, ապա այժմ գները տատանվում են 120-200 հազար դրամի սահմաններում:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկից առաջ, հնարավոր է, հանդես գա հայտարարությամբ:
Երեւանի Նորք-Մարաշում բնակվող գործարար Յու. Ավագյանի տան ուղղությամբ կրակոցներ արձակած, տան դարպասին պայթուցիչ սարք տեղադրած Հայրապետյան եղբայրներից մեկը ոստիկանության նախկին աշխատակից է եղել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, անդրադառնալով գործարարների դեմ վերջերս խստացված ստուգումներին` ասել է, թե հարկայինն իրեն ևս տուգանել է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ»,- այս մասին, ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Օրավարձով ավտոմեքենա, խմիչք, հանցավոր համաձայնություն:
1Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մաս: Այդ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Ռազմական գործից ամենատարրական գիտելիք ունեցող մարդը մի բան կառաջարկեր այս «հերոսին»` չափել ջերմությունը զառանցանքի պատճառը հասկանալու համար:
«Պապայի միջոցով, փողի միջոցով պրծացրել են: Ասում են՝ մենակ նրա դպրոցի բնութագիրը կարդաք՝ կապշեք, կամ ինստիտուտում իրեն ինչպես է պահել: Դե, մտածել է՝ պապան ընդեղ ա, իրան բան ասող չկա, մի բան էլ ինքն է սերժանտներին թելադրել: Խցկվել էր ինստիտուտ, որ երկու տարի սահմանին չլիներ»:
Բնակարան էր մտել երկրորդ հարկի պատուհանից:
Մերսման սրահի մերսուհին աշխատավայրում մի տղամարդ հարձակել է իր վրա:
Սախալինի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին հայրենի գյուղում:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ոստիկանության վերջին ձեռնարկումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ:
Վարդանի մոտ առողջության հետ կապված խնդիրները առաջացել էին դեռևս անցած տարվա նոյեմբերին: Ռուսաստանում բժիշկները չկարողացան ախտորոշել նրա հիվանդությունը, և նա մեկնեց Գերմանիա, որտեղ նրա մոտ ախտորոշեցին սուր լեյկոզ:
Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) :