Բաժիններ՝

«Այս անգամ Գնելին պապան չի փրկի. ցմահ է նստելու». սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայր. 1in.am

«Այս անգամ Գնելին պապան չի փրկի. ցմահ է նստելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Նա հավելել է, որ գործով 4 մեղադրյալները միշտ լկտի վարքագիծ են ունեցել, հատկապես գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին՝ Գնել Թևոսյանը, որը դպրոցական տարիքում ևս մի շարք խնդիրներ է ունեցել:

«Պապայի միջոցով, փողի միջոցով պրծացրել են: Ասում են՝ մենակ նրա դպրոցի բնութագիրը կարդաք՝ կապշեք, կամ ինստիտուտում իրեն ինչպես է պահել: Դե, մտածել է՝ պապան ընդեղ ա, իրան բան ասող չկա, մի բան էլ ինքն է սերժանտներին թելադրել: Խցկվել էր ինստիտուտ, որ երկու տարի սահմանին չլիներ»,-ասել է Արկադի Բարսեղյանը:

Ըստ նրա՝ գլխավոր մեղավոր գնդապետի որդին պետք է ցմահ քրեակատարողական հիմնարկում մնա.« Որ ոչ թե Հայկազ Բարսեղյանի ծնողները հանգիստ լինեն, այլ պետությունը հանգիստ լինի, որ նման քայլի գնալ ցանկացողները հետ կանգնեն սխալ ճանապարհից»,- ասել է  նա:

Հայկազ Բասեղյանի ծնողները չեն զարմացել, որ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ մեղադրյալներն էլ խմած են եղել: Արկադի Բարսեղյանը նշել է նաև, որ չեն զարմանում, որ մեղադրյալների փաստաբանները փորձում են ներկայացնել, թե իրենց պաշտպանյալները մեղավոր չեն, նախնական ցուցմունքը բռնությունների արդյունքում են տվել.

«Դե, իրանց փող են տվել պիտի հարազատներին ցույց տան, որ աշխատում են , իրենք էլ ճշմարտությունը գիտեն, ավելի լավ է մեղքը ընդունեն, հետո արդեն դատարանում իրանց համար է վատ լինելու»,-նշել է  Արկադի Բարսեղյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս