Բաժիններ՝

Վարդան Զիլֆուղարյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար. «Արմենպրես»

Կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար: «Վարդանի մոտ առողջության հետ կապված խնդիրները առաջացել էին դեռևս անցած տարվա նոյեմբերին: Ռուսաստանում բժիշկները չկարողացան ախտորոշել նրա հիվանդությունը, և նա մեկնեց Գերմանիա, որտեղ նրա
մոտ ախտորոշեցին սուր լեյկոզ:

Կայքին հաջողվել է հարազատների և սոցիալական ցանցերի միջոցով հավաքել մոտ 20.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն անհրաժեշտ է ավելի քան 80.000 ԱՄՆ դոլար` Սանկտ Պետերբուրգում քիմիաթերապիայի երկրորդ փուլի անցկացման (քիմիաթերապիայի առաջին փուլը նա անցել է Գերմանիայում) և ողնուղեղի
փոխպատվաստման վիրահատության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի հայտնի կինոգործիչների նախաձեռնությամբ կազմակերպած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Վարդան Զիլֆուղարյանի քույրը` Աննա Զիլֆուղարյանը, և հավելեց, որ նա է լինելու Վարդանի դոնորը փոխպատվաստման ժամանակ:

Հայաստանից տեսակամուրջին մասնակցում էին «Նվիրիր կյանք» բարեգործական
հիմնադրամի համահիմնադիր Մարինա Ալեսը, Հ2 հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով նախկին փոխտնօրեն
Արամ Սաֆարյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության խմբագիր Տաթև Շահունյանը:

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով նախկին փոխտնօրեն, քաղաքական
մեկնաբան Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ Վարդան Զիլֆուղարյանը բացառիկ տաղանդի տեր անձնավորություն է: «Ես նրան աշխատանքի եմ ընդունել, երբ նա դեռ 17
տարեկան էր: Երկու տարի անց` նա Արցախում մասնակցել էր մի ֆիլմի նկարահանումներին, որից հետո նրան հրավիրեցին աշխատելու «Մոսֆիլմ»:

Այդ տիպիանձնավորությունները պետք է ապրեն հնարավորինս երկար»,- շեշտեց Սաֆարյանը:
Ռուսաստանից տեսակամուրջին մասնակցում էին հայտնի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը, դերասաններ Գուրամ Բաբլիշվիլին, Վլադիմիր Յագլիչը, կինոօպերատոր Յուրի Կոկոշկինը և ռեժիսոր Թիմուր Ալպատովը: «Ես իմ կյանքում երբեք չեմ խնդրել օգնելու համար, սակայն հիմա ես անձամբ խնդրում եմ, որպեսզի օգնեն Վարդանին կյանքի այս ծանր պահին»,- նշեց հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը:

Վարդան Զիլֆուղարյանին օգնելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ուղարկել SMS 7000 կարճ համարին Help բառով եւ հանգանակել 500 դրամ:
ՀՀ տարածքում փոխանցումների համար բացվել են հետևյալ հաշվեհամարները.
Բանկի անվանումը` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
Անուն, ազգանուն` Ռուզաննա Պերճյան

Ընթացիկ հաշիվ`
220009204516001 USD
220009208897000 AMD
Քարտային հաշիվ`
220004372052000 AMD:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս