Բաժիններ՝

«Օդնոկլասսնիկիի» զոհը. տղամարդը սպառնացել է տարածել Մոսկվայի բնակչուհու ինտիմ լուսանկարները

Դատարան է ուղարկվել Իջևանի բնակչի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 20-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում իր  անհատական էջով ներկայանալով այլ անունով, ծանոթացել և նամակագրական կապ է հաստատել Մոսկվայի բնակչուհու հետ և նրա հետ նամակագրությունների ընթացքում «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով  ստացել է վերջինիս ինտիմ լուսանկարները, այնուհետև կնոջ վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու, այն է՝ վերջինիս ինտիմ լուսանկարները տարբեր սոցիալական կայքերում տեղադրելու միջոցով տարածելու և կնոջ մտերիմներին ուղարկելու սպառնալիքով,  կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու միջոցով ներկայացրել է բջջային հեռախոս հանձնելու պահանջ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մաս: Այդ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս