Մարտի 30-ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի մարտի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
– «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ՝ 1 արագաչափ՝ Սևան-Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է:
– Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ ոստիկանություն