Մարտի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակները՝ կազմակերպության ղեկավար Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:
«Սպասում եմ արձագանքի, բայց էլի հույս չունեմ: Երբ պետք էինք, մեզ հաշվի էին առում, երբ արդեն ոչ պիտանի ենք, ո՞վ է մեզ տեր: Էսօր գեներալներ կան, մի օրում ռեստորանում 50.000 դոլար են ծախսում»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատական նիստին չէր ներկայացել գործով մեղադրողը, ում բացակայության պատճառով էլ նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին եւ քարտուղար Հակոբ Արսլանյանին:
«Հիմնադրամը մտադիր է բարերարների հավաքածուն ներկայացնել հանրությանը՝ տարբեր ցուցադրությունների, այդ թվում՝ մարզերում կազմակերպվելիք ցուցահանդեսների միջոցով: Սա հավաքածուի մասը կազմող կտավների առաջին ցուցադրություն է եւ, կարծում ենք, հետաքրքիր կլինի ծանոթանալ խորհրդային արվեստի այս բավականին հետաքրքիր շրջանի գործերին: IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Ավետիսյանին եւ Վլադիմիր Նեկրասովին՝ այս գեղեցիկ նախաձեռնության իրագործման համար»,- նշեց Արմեն Գեւորգյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ:
Այցելության ժամանակ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավապաշտպաններին տրամադրվել էր հնարավորություն՝ ծանոթանալու Ադրբեջանի քաղաքացիներին պահելու պայմաններին. Ուսումնասիրվել են մեկուսարանները, սանիտար-հիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական սպասարկումը, ինչպես նաև լրատվական նյութերի և գրականության տրամադրումը:
Ազատամարտի ընթացքում իր զոհված հերոս ընկերների կիսատ թողած գործը շարունակող Հրաչ Մուրադյանը հետպատերազմական ճգնաժամ ապրող մեր երկրում ազնիվ տեսակի մարմնացում էր, ով իր ղեկավարած փոքրիկ օղակում կարողացավ ապացուցել, որ հանցավոր գործելակերպի դեմ պատերազմը նույնպես անկոտրում կամք է պահանջում, որտեղ զենքը սրտացավությունն է, աննկուն կամքը, ազնվությունն ու անկաշառությունը: Պարոն նախագահ, Հրաչ Մուրադյանը սխալվեց միայն մեկ հարցում. նա չփնտրեց ներքին թշնամուն:
«Հնարավոր է` դրսում կռիվներ, վիճաբանություններ եղած լինեն Վարդանի մասնակցությամբ: Հստակ չեմ կարող ասել, բայց մեր տարածքում երբեք նման բաներ չեն եղել: Խելոք ընտանիք են` իրենց աշխատավարձով ապրող: Վարդանն էլ երկու անչափահաս երեխա ունի, եղբոր` Արամի ընտանիքն էլ իրենց կողքն է ապրում: Հիմա բոլորը քաղմասում են` իմ որդին էլ, Արամն էլ, մյուս հարևանն էլ: Չենք հասկանում` նրանց ինչո՞ւ են տարել, ի՞նչ պիտի հարցնեն, եթե տղաս ընդամենը ցանկացել էր իմանալ Վարդանն ինչպես է: Հարևան մարդիկ են, չիմանա՞ն` ինչ է եղել, ինչ չի եղել»:
Եթե 1 ամսվա ընթացքում կառավարությունը պատասխան չտա նաիրիտցիներին, նախատեսվում է Դատախազություն ուղարկել ընդհանուր վարկային միջոցներին վերաբերող նամակը, որին, բնականաբար, ընթացք չի տրվի, ու մեղավորները կրկին չոր դուրս կգան ջրից:
Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակչուհուն մարտի 30-ին հայտնաբերել են իր տանը կախված:
«Հնարավոր է, օրինակ վերականգնել այդ օրը ստեղծված իրադրությունը, բայց դրանց վերջնական գնահատական տալ կարելի է միայն դատագենետիկական, ինչպես նաև համալիր դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո»:
«Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»:
Քաղաքացիներն ահազանգել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող ինչ-որ բանկի մոտ մեծահասակ կինը նստել է փողոցում և հրաժարվում է ազատել փողոցը:
Մարտի 31-ին, ժամը 11.47-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքրի 34-104-րդ և 235-րդ հոդվածներով՝ սպանության փորձ, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ հանդիպել են մարտի 22-ին առաջնային գիծն անցած ու հակառակորդի կողմում հայտնված Անդրանիկ Գրիգորյանին:
Երեկ «Օպերայի» դիմացի նստարանին տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Մարտի 31-ի վաղ առավոտյան Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել 40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։
«Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը երեկ հայտարարել է ժամանցային TV խմբի ստեղծման մասին:
Ժամը 10:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Գրիգորյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, «Չայնիի» թեյարանի մոտ, իր վարած Վազ 21099 մակնիշի 90 ԼԼ 656 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին:
Մարտի 31-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ապրիլի 1-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու, հաղորդում է Apa գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի եւ «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են:
Այն պահից, երբ «Արմավիա» ավիաընկերությունը սնանկացավ, նախագահական ինքնաթիռը սկսեց սպասարկել «Ավիաուսումնական կենտորն» ՓԲԸ-ն: Նույնիսկ այն բանից հետո, երբ «Էյր Արմենիա» ավիաընկներությունը կազմավորվեց և 2013-ի հոկտեմբերից սկսեց չվերթներ իրականացնել, նախագահական ինքնաթիռի թռիչքները կազմակերպում էր նշված ՓԲԸ-ն:
«Խաչատուր Սուքիասյանը որևէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում եւ արտերկրում»:
Մարտի 30-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկից քաղաքացու դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաներից մեկը՝ 10-ամյա մի տղա, մոտ երկու շաբաթ առաջ մահացել է: