Ըստ տրամաբանության՝ եկեղեցու խաչի քավոր կարող է դառնալ այն մարդը, որը դավանում է բարձր արժեքներ, մինչդեռ վերոնշյալ երիտասարդի անունը կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ:
Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Թուրքիայի կողմից կատարված սարսափելի ոճրագործության հետեւանքով 1,5 միլիոն անմեղ հայեր ենթարկվեցին սպանդի, հայաթափվեց մեր պատմական հայրենիքի մեծ մասը: Այս ոճրագործությունը նաեւ համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունն էր, որի չճանաչումն ու չդատապարտումը բերեցին նոր ցեղասպանություների եւ կոտորածների:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ապրիլի 2-ին, ժամը 08.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում` փակելով ճանապարհահատվածը:
Ապրիլի 1-ին, ժամը 23.43-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում՝ «Խրճիթ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Հրաչիկ Միրզոյանին մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դանակահարելու մեջ կասկածվող Կարո Խաչատրյանը նախօրեին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ մեղայական ցուցմունք տվել:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքում ադրբեջանական կարմիր էքսկվատորը խոր փոսեր է փորում:
Արդեն տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել:
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ, անընթեռնելի համարանիշեր, ոչ սթափ վարորդներ:
Մարտի 31-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեակատարողական հիմնարկի ճաշարանի պահարանի հետևից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հ.-ի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտպանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանական լրտավամիջոցներն այսօր հերթական տեսանյութ էին տարածել, որտեղ հակառակորդի տարածքում հայտնված Անդրանիկ Գրիգորյանը իբր կոչ էր անում անցնել հակառակորդի սահման:
Ընտանիքում ծագած վիճաբանությունը հանգուցալուծվել է ծեծով: 42-ամյա տղամարդը ծեծել է կնոջը, ձեռքերով հարվածելով նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն է` աղբաջրով և մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարևանուհու տան ճակատային մասում գտնվող պատուհանին, որից հետո նշված լուսամուտը մաքրելու համար փողոց դուրս եկած նրա դստեր հասցեին առանց որևէ պատճառի տվել է բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ:
ՀՀ կառավարության վաղվա օրակարգից տեղեկանումենք, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը վաղը՝ ապրիլի 2-ին, պաշտոնանկ է արվելու։
Մարտի 31-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 62 շենքի մի բնակարանից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Սայաթ Խ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու համար։
Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ծխախոտագործների փողոցի տներից մեկից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վահան Հ.-ին: Նա հայտնել է, որ հունվար-մարտ ամիսների ընթացքում Երևանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ:
Կիեւյան կամրջի վրա այսօր՝ ապրիլի 1-ին, քիչ առաջ ոստիկանները կանխել են հերթական ինքնասպանության դեպքը:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելու և փաստերը խեղաթյուրելու Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը: Բացահայտվել է գողության` 18, խարդախության 2 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի […]
Ապրիլի 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչների կողմից այսօր բարձրացված կաթի մթերման գների նվազեցման հետ կապված մտահոգությունների առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Աշտարակ կաթ», «Բանդիվան կաթ», «Իգիթ» ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով:
Մարտի 31-ին, ժամը 09.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1998 թ. ծնված Սոնա Ե.-ին և դիմել փախուստի:
«Յուրաքանչյուր օր 50-60 դիմում ենք ստանում: Վերջին շրջանում աճել է դրական ելքերի տեսակարար կշիռը եւ կրճատվել է քննարկումների ժամկետը: 5800 դիմումներից մոտ 3000-ը դրական ելք են ունեցել, այսինքն ՌԴ մուտք գործելու արգելքը հանվել է»:
Մարտի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Աշխատանքային այցելության շրջանակում անցկացվել են պլանային ստուգումներ:
Մարտի 31-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1947 թ. ծնված Լևոն Մ.-ն և հայտնել, որ Մալաթիա թաղամասի տոնավաճառի դիմաց արծաթագույն «Օպել»-ը հարվածել է իրեն:
Ապրիլի 1-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 31-ին ժամը 21.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 6 շենքի մոտակա պատնեշը փլուզվել է: