
Ծեծ և հափշտակություն՝ Երևանում

Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտյոմ Պ.-ն և նրա ընկերները ծեծի են ենթարկել 1972 թ. ծնված Հակոբ Գ.-ին, այնուհետև գրպանից հափշտակել բջջային 2 հեռախոս և գումար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել են 1990 թ. ծնված Կարեն Զ.-ն և 1987 թ. ծնված Վահագն Դ.-ն, ովքեր անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել են բաժին:
Կարեն Զ.-ն և Վահագն Դ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն: