Հովիկ Աբրահամյանն իր դժգոհությունը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արդարադաության նախարարությունների ղեկավարությունից
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր դժգոհությունը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արդարադաության նախարարությունների ղեկավարությունից:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես իմ դժգոհությունն եմ հայտնում էկոնոմիկայի նախարարության ղեկավարությանը, գյուղատնտեսության նախարարության ղեկավարությանը և արդարադատության նախարարության ղեկավարությանը այս օրենքի առումով: Եվ ես իրենց մանրամասն ասել եմ, և ես հորդորում եմ կառավարության բոլոր անդամներին, որպեսզի ևս մեկ անգամ գույքագրեն իրենց պարտավորություները: Տարին ավարտվում է: Որպեսզի մենք հետագայում ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»