
«Չպետք է շրջանցել գազօգտագործման կանոնները». Աղ. Ծատուրյան

Tsayg.am-ը գրում է. Հատկապես ձմռան ամիսներին առաջ են գալիս գազօգտագործման հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել գազի շահագործման բոլոր կանոններին: «ԷՅ-Ի-Ջի սերվիս» Շիրակի գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության աշխատակիցները տարին երկու անգամ այցելում են գազասպառող բաժանորդներին, ստուգում գազի ներտնային իրավիճակը: Շիրակի մարզում կա ավելի քան 54 հզ 500 բնակիչ-բաժանորդ: