
Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով առաջին դատական նիստի օրն արդեն հայտնի է: Քրեական գործով դատական առաջին նիստը նշանակվել է դեկտեմբերի 21-ին: Քրեական գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Նշենք, որ այս գործով տուժող Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Յուրի Մանուչարյանին: Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել նաև Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: