Դեկտեմբերի 14-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Դեկտեմբերի 14-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 100 կողմ և 0 դեմ ու 0 ձեռնպահ ձայներով: Դրանով, հիշեցնենք, ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար հակառակորդի հետ շփման գծում  մարտական հերթապահության ժամանակահատվածը կհաշվարկվի որպես կրկնակի ստաժ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031