
Գողություն բուժհիմնարկից

Դեկտեմբերի 4-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, բուժհիմնարկներից մեկի բուժքույրը ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 00.30-ից մինչև 01.00-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցի ընդունարանի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սմբատ Վ.-ն:
Խուզարկությամբ նրա զուգագուլպայից հայտնաբերվել է հեռախոսը:
Նախապատրաստվում են նյութեր: