Վնասազերծված խմբի որոշ անդամներ դեռ ազատության մեջ են. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ իրենց թղթակիցն արձանագրել է, որ ԱԺ ընթացիկ քառօրյայի օրերին պետական պահպանության ծառայությունը առանձնակի ուժեղացված հսկողություն է իրականացրել խորհրդարանում, անվտանգության աշխատակիցները կրկին զինված են եղել ավտոմատներով:
Այս հատուկ աչալրջությունը պատգամավորներին թույլ է տվել ենթադրել, որ նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծված խմբի որոշ անդամներ դեռ ազատության մեջ են: «Մեր թղթակցի հետ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ական մի քանի իրազեկ պատգամավորներ շարունակել են պնդել, որ խմբի գործով առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություններ կհնչեն: Սպասվում է, որ դա տեղի կունենա սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: