«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալին բերված հանձնուքի՝ դոնդողով շոկոլադե կոնֆետի միջից, հայտնաբերվել է հեղահաբեր:
Զորակոչի ենաթակա երիտասարդները, որ արտերկրում են ու խուսափում են զորակոչից` ներկայիս օրենսդրության համաձայն, կարող են 1.8 մլն դրամ վճարել, չծառայել բանակում ու չենթարկվել քրեական պատասխանատվության: Նման հաշվարկ այսօր ԱԺ-ում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ապրիլի 26-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 9-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա:
Ապրիլի 24-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և ենթակա ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված մարտական հերթապահության վիճակի և դրա կատարելագործման ուղիների քննարկմանը:
Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը, որով առաջարկվում է 2013 թ. դեկտեմբերի 1 ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը:
Ապրիլի 27-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 16-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատի շրջանի սալջարդ վերք` ձախից, ձախ ակնակապիճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Էդգար Բ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
System of a Down խմբի անդամներ Սերժ Թանկյանը և Ջոն Դոլմայանը այսօր այցելել են Վանաձոր, Ս.Թանկյանի կնոջ՝ Անժելա Մադաթյանի տուն։
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` «Էյֆֆել» ժամացույցների խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ՝ վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում և համապատասխան հուշարձանների հարակից տարածքներում տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Ցեղասպանության ցանկացած տարելիցն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե մենք միասին աշխատենք՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր դիմադրել և պայքարել են
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչև օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին և պետական ծառայություններին` մայրաքաղաքում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի գլխավոր միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանը շարունակում է հացադուլը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նրան պարբերաբար այցելում են բժիշկները: Նրա խոսքով՝ Գևորգ Սաֆարյանի վիճակն առայժմ բավարար է:
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 23-ին Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավտովթարի վարորդների ինքնությունը:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»:
Խորհրդարանի շենքի և Թուրքիայի դեսպանատան մոտ հայերին դիմավորել են թուրք և ադրբեջանցի համայնքի ներկայացուցիչներ, ովքեր առանձնացված բարիկադների մյուս կողմից Ցեղասպանությունը ժխտող կոչերով էին հանդես գալիս։ Նրանց ձեռքի պաստառներից ոմանց վրա գրված էր. «Այդ հայերն են, որ օգնում են Իրանին», «Հայերը ստախոսներ են», «Դադարեցրե՛ք 587 օրենքի նախագիծը», և այլն։
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:
Ապրիլի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ, տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
sԵրևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց մեղադրվող Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը մեղադրվում է խարդախության մեջ:
«Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը ես համարում եմ խայտառակ, տապալված ինստիտուտ: Հիմա մենք ներմուծում ենք նոր ինստիտուտ, որ կոռումպացված դատական համակարագի պայմաններում կարող է չաշխատել»,- այսօր «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած ջահերով երթը վերևից տեսանկարահանել է «Դետք Forevermore»-ը: Այս հրաշալի տեսանյութի ռեժիսորը Կարեն Գալստյանն է, երաժշտության հեղինակը՝ Արման ԱՄՊ-ը, իսկ խոքերի հեղինակները՝ Համլետ Առաքելյանն ու Անուշ Ալավերդյանը:
Ապրիլի 27-ին, ժամը 10.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը արջը ներխուժել է գյուղ և վնասել մեղվի փեթակներ:
2015թ. ապրիլի 26-ին «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և «Հելսինկյան նախաձեռնություն 92» Արցախի կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիևին, ով լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրհատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ գնդակները դիպել են տների պատերին:
Այսօր ԱԺ նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ Նեպալի երկրաշարժին ու նշեց, որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ դժբախտություն է երկրաշարժը: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում զոհերի հիշատակը:
Այսօր ԱԺ նիստի սկզբում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ շատ են հարցումները, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արդյոք կհայտարարվի՞ համաներում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան տոնակատարությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են դեռևս լուծում պահանջող միջոցառումների ուղիները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: