Արցախում աճել է վթարների թիվը

Ընթացիկ տարվա անցած ինն ամիսներին Արցախում աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ հավելելով, որ ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ իրականացված կազմակերպչական և կանխարգելիչ բնույթի աշխատանքների արդյունքում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում հանրապետության տարածքում 15-ով (42-ից 57) աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների, 20-ով` (47-ից 67) վիրավորների քանակը, իսկ զոհերի քանակը նվազել է 1-ով (12-ից 11)։

Ի դեպ, հատկանշական է, որ այս ֆոնին զգալիորեն նվազել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների թիվը: Մասնավորապես, աղբյուրի հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում, ի հայտ է բերվել ճանապարհային երթևեկության կանոնների 7021 խախտում՝ նախորդ տարվա 7815-ի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս